Ինդոնեզիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերից» մեկի տվյալները վերծանվել են
Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների հետ համատեղ կարողացել է ստանալ օրեր առաջ կործանված Boeing 737 ինքնաթիռի «սև արկղի» տվյալները, այս մասին հաղորդում է Detik պորտալը:
Նշվում է, որ «սև արկղում» առկա է եղել 69 թռիչքային ժամի վերաբերյալ տվյալ, այդ թվում՝ վերջին թռիչքի մասին: Ըստ այդ տվյալների՝ ինքնաթիռը կործանվել է մեծ արագության տակ ջրի մակերևույթին դիպչելու հետևանքով:
Ի դեպ, օդանավի երկրորդ «սև արկղը», որը ձայնագրել է անձնակազմի զրույցը, դեռ չի գտնվել:
Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավի բոլոր ուղևորները՝ 189 հոգի, զոհվել են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ինքնաթիռի կործանման վայրում իրականացվող որոնողա-փրկարարական աշխատանքների արդյունքում 26 պայուսակ մարմնի մնացորդ է հավաքվել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը