Հունաստանում կես ժամում երեք երկրաշարժ է գրանցվել
Հունաստանի ափերի մոտ կես ժամվա ընթացքում գրանցվել է միանգամից 3 երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են Հոնիական ծովի ջրերում՝ 3.5, 4.7 և 4.9 մագնիտուդ ուժգնությամբ:
Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 253 կմ հեռավորութան վրա՝ Զակինֆ կղզու մոտակայքում: Երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 10 կմ խորության վրա:
Երկրորդ երկրաշարժը ֆիքսվել է առաջինից 20 րոպե անց, դրա է էպիկենտրոնն Աթենքից փոքր ինչ ավելի հեռու էր 285 կմ: Ցնցումների օջախը նույնպես գտնվել է 10 կմ խորության վրա:
Վերջին երկրաշարժը գրանցվել է Զակինֆ կղզուց 47 կմ հեռավորության վրա, ցնցումների օջախը նույն խորության վրա է գտնվել:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)