Գողերը, ակրոբատներն ու հաղթանդամները հանցախումբ են կազմել և 10 միլիոն դոլար առևանգել
ԱՄՆ-ում ձերբակալել են տարբեր երկրների բանկերից և ոսկերչական խանութներից 10 միլիոն դոլար արժողությամբ դրամ և ոսկեղեն թալանած բանդայի պարագլխին և երկու անդամներին, հաղորդում է ABC News-ը:
Կոկո մականունով Դամիր Պեիչինովիչը, ում «հաշվին» կա Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Պորտլենդում, Կանզաս Սիթիում, Բևերլի Հիլզում և Ֆրանկֆուրտում կատարած 16 հափշտակության դեպք, մեղադրվում է հանցավոր կազմակերպության ստեղծման մեջ: Հանցախումբը կոչվում էր Pejcinovic Enterprise կամ պարզապես «Ձեռնարկություն»:
Պեիչինովիչը, անհրաժեշտության դեպքում, ներգրավում էր նաև այլ «մասնագետներ» ՝ ակրոբատիկական ունակություններով մարդկանց՝ տանիքից ներթափանցելու, հաղթանդամ մարդկանց՝ պատերը ջարդելու համար, իսկ էլեկտրոնիկայի մասնագետները խլացնում էին բջջային կապը, անջատում ազդանշանային համակարգը, խափանում կապը անվտանգությունն ապահովող կազմակերպության հետ:
Հանցախումբը սկսել է գործել 2006 թվականից, իսկ նրանց մասնակցությամբ վերջին խոշոր 2 միլիոն դոլար արժողությամբ հափշտակությունները ՝ կատարվել են 2016թ. դեկտեմբերին Նյու Յորքում և 2017թ. մարտին Լոս Անջելեսում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը