Կնոջը հսկայական գումարով ճամպրուկ թողած ու անհետացած իտալացին հայտնաբերվել է այլ երկրում
Շոտլանդիայի ոստիկանությունն Էդինբուրգում հայտնաբերել է մի տղամարդու, որն անհետացել էր կնոջը հսկայական գումարով ճամպրուկ ու տարօրինակ գրություն թողնելուց հետո: Իտալացի Սալվատորե Մանինոյին հաջողվել է գտնել այն բանից հետո, ինչ տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Սբ. Էգիդիուսի տաճարի մոտակայքում և նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Հիվանդանոցում, սակայն, պարզվել է, որ նա վատ է տիրապետում անգլերենին և չունի անձը հաստատող փաստաթղթեր:
Ինչպես փոխանցում է Life.ru-ն, հիվանդանոց ժամանած ոստիկաններին Սալվատորեն բացատրել է, որ կորցրել է հիշողությունը և չգիտի, թե ով է ինքը: Այս հայտարարությունից հետո Շոտլանդիայի ոստիկանությունը սկսել է փնտրել առեղծվածային տղամարդու հարազատներին, իսկ մեկ ամիս անց նրանք գտնվել են Իտալիայում:
Պարզվել է՝ անհետանալուց առաջ Սալվատորեն կնոջն ու որդուն թողել է բջջային հեռախոս, առեղծվածային նամակ և ճամպրուկ, որում 12 հազար դոլար է հայտնաբերվել: Տղամարդու գտնվելու մասին իմանալով՝ նրա կինն ու որդին անմիջապես Էդինբուրգ են մեկնել, սակայն Սալվատորեն շարունակել է պնդել, որ կորցրել է հիշողությունն ու չի ճանաչում հարազատներին:
Ավելի ուշ պարզվել է, որ մեկնումից առաջ տղամարդը հետաքրքրվել է Էդնբուրգի եղանակային պայմաններով և Google որոնողական համակարգով անհետանալու արդյունավետ տարբերակներ է փնտրել: Կա վարկած, որ Սալվատորեն կապվել է Իտալիայում գործող չինական մաֆիայի հետ և ստիպված է եղել փախչել: Այնուամենայնիվ նրա կնոջն այս ենթադրությունն անհավանական է թվում:
Այժմ տղամարդը գտնվում է Պիզայի հոգեբուժական հիվանդանոցում, սակայն բժիշկները դեռ չեն պարզել նրա տարօրինակ պահվածքի պատճառը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը