Պաբլո Էսկոբարի թշնամիները 220 մլն դոլար են ծախսել նրան սպանելու համար. նարկոբարոնի այրին նոր բացահայտում է արել
20-րդ դարի ամենահայտնի նարկոբարոններից մեկի՝ Պաբլո Էսկոբարի կյանքի մասին մի շարք ֆիլմեր, հեռուստասերիալներ են նկարահանվել, գրքեր են գրվել՝ տարբեր աղբյուրների, տեսակետների մեկնաբանմամբ ներկայացնելով նարկոբարոնի կյանքը:
Սակայն աշխարհում կա մեկը, որը, հավանաբար, գիտի Էսկոբարի մասին ամենաստույգ տվյալներն ու ամենաշատ գաղտնիքները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքն Էսկոբարի այրու՝ Վիկտորյա Եվգենյա Հենաոյի մասին է, որը մինչ այս լռություն է պահպանել ամուսնու թեմայով: Հայտնի է, որ 15 տարեկանում Էսբոկարի կինը դարձած Հենաոն ամուսնու սպանությունից 25 տարի անց գիրք է գրել՝ անելով մի շարք ուշագրավ բացահայտումներ:
«Կյանքս ու բանտս Պաբլո Էսկոբարի հետ» խորագրով գրքում Հենաոն բացահայտում է, որ ամուսնու թշնամիները՝ «Լոս Պեպես» զինված խմբավորման անդամները, 220 մլն դոլար են վճարել նարկոբարոնի սպանության համար:
Հայտնի է, որ խմբավորումը կազմված է եղել Էսկոբարի գործունեությունից տուժած անձանցից ու պայքարել է նրա նարկոկարտելի դեմ:
Բացի այդ, այրին գրքում պատմում է Էսկոբարի՝ բանտում վարած ճոխ կյանքի, ինչպես նաև ճաղերի հետևում գտնվելով հանդերձ նարկոկարտելը ղեկավարելու, խոշոր գործարքներ կնքելու մասին:
Նշվում է, որ 57-ամյա այրին երկու տարի է տրամադրել 500 էջանոց գրքի գրմանը:
Հիշեցնենք, որ Էսկոբարը սպանվել է 1993թ. դեկտեմբերի 2-ին՝ Կոլումբիայի ոստիկանության իրականացրած հատուկ գործողության շրջանակում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև