Ճապոնական ավիաընկերության օդաչուն փորձել է ինքնաթիռ բարձրանալ՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով
Ճապոնական Japan Airlines ավիաընկերության օդաչուներից մեկին արգելվել է օդանավ նստել՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով, գրում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ միջադեպի պատճառով Տոկիո-Լոնդոն չվերթի օդանավը ստիպված է եղել օդ բարձրանալ երեքի փոխարեն երկու օդաչուով: Այս ավիաընկերությունը նախընտրում է չվերթն իրականացնել երեք օդաչուով՝ նրանց հանգստի համար բավականաչափ ժամանակ տրամադրելու նպատակով:
JAL-ը փաստացի որևէ կանոն չի խախտել, քանի որ երեք օդաչուների ներկայությունը պարտադիր պայման է, եթե չվերթի տևողությունը գերազանցում է 12 ժամը: Իսկ Տոկիո-Լոնդոն չվերթը սովորաբար տևում է 11 ժամ 45 րոպե:
Այնուամենայնիվ, ավիաընկերությունը միջադեպի հետ կապված ներքին քննություն է սկսել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)