«Հնարավոր է՝ մոտ ապագայում բարձրացնենք ԵԱՏՄ անդամ դառնալու հարցը». Սիրիայի էկոնոմիկայի նախարար
Սիրիան դիտարկում է Եվրասիական տնտեսական միության անդամ առանձին երկրների հետ առևտրային արտոնությունների ռեժիմ հաստատելու, իսկ ապագայում նաև միության անդամ դառնալու հեռանկարը: Այդ մասին երկրի էկոնոմիկայի նախարար Սամեր ալ Հալիլը հայտարարել է ռուսական «Известия» պարբերականին տված հարցազրույցում:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ անդամ դառնալու համար նախ անհրաժեշտ է մաքսային համաձայնագիր կնքել, կարգավորել ոլորտի հետ կապված օրենսդրությունն ու ստանալ բոլոր անդամ երկրների համաձայնությունը, մինչդեռ ազատ առևտրի գոտու հաստատումն այդ առումով ավելի հեշտ է, թեև դրա համար նույնպես պարտադիր է բոլորի համաձայնությունը:
«Այդ իսկ պատճառով մենք դիտարկում ենք առևտրային արտոնությունների սահմանման հնարավորությունն առանձին երկրների՝ օրինակ Ռուսաստանի հետ: Սիրիայի տնտեսությունը զարգանում է, և հնարավոր է, որ մենք մոտ ապագայում բարձրացնենք ԵԱՏՄ անդամ դառնալու հարցը», - ասել նախարարը:
Նա հավելել է, որ Սիրիայի տնտեսության ամբողջական վերականգնման ու մինչպատերազմական մակարդակին հասնելու համար կարող է անհրաժեշտ լինել ոչ պակաս, քան 10 տարի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)