Փարիզի օդանավակայանում երկու ինքնաթիռներ իրար են բախվել
Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում ամերիկյան ինքնաթիռը թևով բախվել է ֆրանսիական օդանավերից մեկին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Parisien թերթին:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հոկտեմբերի 31-ին: Բախման հետևանքով տուժածներ չկան:
Հաղորդվում է, որ Air France ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը դուրս է եկել կայանատեղիից, սակայն կանգ է առել դեպի թռիչքուղի տանող ճանապարհին: Այդ ժամանակ ինքնաթիռի մոտով անցնելիս է եղել Delta Air ավիաընկերությանը պատկանող օդանավը, որն էլ թևով բախվել է առաջինին:
Air France-ի օդանավի՝ դեպի Սենթ Մարտեն թռիչքը չեղարկվել է. այն կկայանա նոյեմբերի 1-ին: Ավիավթարների հետաքննությունների ֆրանսիական բյուրոն հետաքննություն է սկսել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)