Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը պատմել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին
Ամերիկյան Reddit սոցցանցի ու Initialized Capital վենչուրային հիմնադրամի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր հարցազրույցներից մեկում պատմել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին:
Երբ Quartz-ի լրագրողը հետաքրքրվել է՝ որն է Օհանյանի՝ մեկ այլ տղամարդուց ստացած լավագույն խորհուրդը, հայազգի միլիոնատերը պատասխանել է. «Ես ցանկանում էի նախագահի պաշտոնում առաջադրվել, բայց երկրի երկու ամենաազդեցիկ տղամարդիկ ինձ ասացին, որ այս երկիրն իշխանական պաշտոններում ավելի շատ ուժեղ կանանց կարիք ունի, և եթե ես իսկապես ցանկանում եմ լուրջ փոփոխությունների հասնել, պետք է հնարավորինս ջանք գործադրեմ, որպեսզի կանայք նման բարձր պաշտոններ զբաղեցնեն»,-ասել է Օհանյանը։
Միլիոնատիրոջ խոսքով՝ առաջնորդությունը ենթադրում է իմանալ ու հասկանալ՝ երբ է անհրաժեշտ առաջնորդել, իսկ երբ՝ հետևել:
«Մեզ համար առաջնորդ դառնալու հնարավորություններ կան այս հասարակությունում, և դա հնարավոր է մեր շարքում լավագույններին աջակցելու միջոցով»,-հավելել է Օհանյանը:
Հիշեցնենք, որ հաջորդ նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կկայանան 2020թ.: Երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել իր մասնակցությունը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ հաճույքով կմրցի Քլինթոնի հետ:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում