Հրանտ փիղն արթնացավ. Թբիլիսիի կենդանաբանական այգում վիրահատությունը հաջող Է անցել
Թբիլիսիի կենդանաբանական այգում հաջողությամբ հեռացրել են 23-ամյա Հրանտ փղի երկրորդ ժանիքը, նա արդեն ուշքի Է եկել նարկոզից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում կենդանաբանական այգու Էջում զետեղված հաղորդագրության մեջ: Բարդ վիրահատությունը կատարելու համար Հարավային Աֆրիկայից Վրաստանի մայրաքաղաք Էին ժամանել գործի մասնագետներ՝ ստոմատոլոգ-վիրաբույժ եւ անեսթեզիոլոգ:
Վիրահատությունը տեւել Է ավելի քան երեք ժամ: «Վիրահատությունն անցավ հոյակապ, Հրանտը ոտքի վրա Է, մենք բոլորս ուրախ ենք: Վերականգնման համար կպահանջի երկու օր, ուստի վիրաբույժներն այդ ընթացքում կմնան այստեղ: Վարակի օջախը վերացված Է: Փիղը լավ տրամադրութուն ունի եւ արդեն ցանկանում Է խաղալ»,-ասել Է Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն:
Վիրահատությանը հետեւել են լրագրողները, այդ թվում՝ BBC-ի նիկարահանող խումբը: Բրիտանական հեռուստաալիքը նոր սերիալ Է պատրաստվում «Խոշոր կենդանիների վիրահատությունները» անվանումով, որտեղ կներկայացնի Հրանտի պատմությունը: Փղի առաջին ժանիքը, որը կոտրված Էր, հեռացրել են չորս տարի առաջ: Այն ժամանակ Հրանտը ստիպել Էր նյարդայնանալ թբիլիսցիներին, որոնք վիրահատությանը հետեւում Էին Համացանցով: Մեկ ժանիքի հեռացման համար պահանջվում Է մի քանի ժամ, իսկ նարկոզի տակ նման խոշոր կենդանու երկարատեւ գտնվելը բավականին վտանգավոր Է:
Եղել են դեպքեր, երբ վիրահատությունից հետո չի հաջողվել նարկոզից դուրս բերել փղին, եւ կենդանին սատկել Է: Վեց տոննա կշռող Հրանտ փղին Երեւանից Թբիլիսի են բերել 2014 թվականի հունիսին: Այն ժամանակ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիները որոշել Էին «փոխանակում» կատարել. թբիլիսցի Էգ Մալկային փեսա Էր հարկավոր: Իսկ նրա որդին՝ 6 տարեկան Բունկան, Երեւան ուղարկեցին Հրանտի փոխարեն, հաղորդել Է Sputnik-ը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց