Ադրբեջանցի դիվանագետները Ուկրաինայում հայտնվել են սկանդալի կիզակետում
Ուկրաինայում ադրբեջանցի դիվանագետները հայտնվել են իսկական սկանդալի կիզակետում: Երկրում Ադրբեջանի նախկին դեսպան Թալեաթ Ալիևը (2001–2010) նոր դեսպան Ազեր Խուդիևի կողմից մեղադրվում է 1,85 մլն դոլարի յուրացման համար:
Ինչպես գրում է ադրբեջանական minval.az կայքը, նախկին դեսպանը հերքել է դեսպանատան շենքի նորոգման ժամանակ գումարների յուրացման մասին իրեն ուղղված մեղադրանքներն ու պնդում է, որ Խուդիևն ուղղակի վրեժ է լուծում իրենից անցյալում ունեցած անձնական անախորժությունների պատճառով:
Ալիևը պատմել է, որ դեսպան եղած տարիներին Խուդիևն իր դիվանագետների շարքում էր, ըստ նախկին դեսպանի՝ Խուդիևը երբեմն ոչ ադեկվատ է պահել իրեն, ինչի հետևանքով նա ստիպված է եղել համապատասխան բողոք հղել Ադրբեջանի արտգործնախարարությանը:
Իսկ ինչ վերաբերում է դեսպանության նորոգված շենքի պատերին առաջացած ճաքերին՝ Ալիևը պնդել է, որ դրանք պայմանավորված են այդ տարածքին բնորոշ սողանքներով, ինչպես նաև դեսպանատան հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցմամբ, որի դեմ ինքը պայքարել է:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը