Նիկոլայ Բասկովը պաշտոնապես հաստատել է Վիկտորյա Լոպիրեւայից բաժանումը
Նիկոլայ Բասկովը պաշտոնապես հաստատել է Վիկտորյա Լոպիրեւայից բաժանումը, մինչդեռ «Ռուսաստանի ոսկե ձայնը» պետք է մոդելի եւ հեռուստահաղորդավարուհու հետ ամուսնանար Չեչնիայում, ինչպես ցանկացել էր Ռամզան Քադիրովը:
Համացանցում լուրեր են հայտնվում Վիկայի հղիության մասին, եւ լրագրողները երգչի վրա են հարձակվել հարցերով, սակայն նա լրագրողներին զարմացրել է՝ հայտնելով, որ ինքն ու Լոպիրեւան վաղուց են բաժանվել:
«Իրականում ես եւ Վիկան դեռեւս հունվարին ենք որոշել ընկերներ մնալ, ուղղակի անհրաժեշտ չենք համարել այդ մասին հայտնել: Ես եւ Վիկան փաստացի չենք հանդիպում, պարբերաբար իրար զանգահարում ենք»,- տեղեկացրել է Բասկովը:
Երգիչը նախկին սկիրեցյալի անձնական կյանքի մասին ոչինչ չգիտի, սակայն նրա հղիության մասին լուրերը մեկնաբանել է:
«Մենք ընկերական հարաբերություններ ունենք, մշտապես ուրախ ենք մեկս մյուսին լսել, բայց ես չեմ խցկվում նրա անձնական կյանքի մեջ, իսկ նա՝ իմ: Ես կոռեկտ չեմ համարում նրան այդպիսի անձնական հարցեր տալ: Առավել եւս հղիության մասին: Ես դրան տեղյակ չէի: Եթե դա ճիշտ է, ապա Վիկայի համար շատ ուրախ եմ: Բայց այդ փաստի հետ ոչ մի կապ չունեմ»,- Նիկոլայ Բասկովի խոսքն է մեջբերել «Կոմսոմոլսկայա պրավդան»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև