«Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին». ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ
Եվրամիությունն ուշադիր հետեւում է Իրանի եւ Դանիայի դիվանագիտական կոնֆլիկտին՝ կապված ենթադրյալ հարձակման հետ, որը Դանիայի տարածքում փորձել են կազմակերպել իրանական հատուկ ծառայությունները: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը:
«Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին եւ կապի մեջ ենք Դանիայի իշխանությունների հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար»,- ասել է նա:
Հոկտեմբերի 30-ին Դանիայի անվտանգության ոստիկանությունը հայտարարել էր, որ Իրանի հետախուզությանը կասկածում է Իսլամական Հանրապտությունում գործող «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժում» անջատողական խմբավորման առաջնորդի վրա հարձակում կազմակերպելու մեջ:
Այդ կապակցությամբ հոկտեմբերի 21-ին Նորվեգիայի ծագումով իրանցի քաղաքացի է բերման ենթարկվել Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում: Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը հանդիպման Էէ կանչել Կոպենհագենում Իրանի դեսպան Մորթեզ Մորադիանին եւ բացատրություն պահանջել թագավորության տարածքում իրանական հետախուզության անօրինական գործունեության վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ:
Ավելի ուշ Իրանի արտաքին քաքական գերատեսչությունը մերժել է խմբավորման առաջնորդի վրա հարձակում նախապատրաստելու վերաբերյալ Դանիայի անվտանգության ոստիկանության մեղադրանքը: Բացի այդ, Դանիայի ԱԳ նախարարը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի ԱԳ նախարարությունը կոնսուլացիաների համար հետ է կանչում Իրանում իր դեպանին: Կոպենհագենը նաեւ ձգտելու է հասնել այն բանին, որ Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...