Պակիստանում դատարանն արդարացրել է Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջը
Պակիստանի գերագույն դատարանը չեղարկել է Մուհամեդ մարգարեին «վիրավորելու» համար 2010թ. մահապատժի դատապարտված քրիստոնյա կնոջ՝ Ասիա Բիբիի վճիռը:
Ինչպես նշում է The Guardian-ը, տվյալ որոշումը շրջադարձային է երկրի արդարադատության համակարգի համար: Պարբերականը գովելի է համարում այն փաստը, որ Գերագույն դատարանն իսլամիստական խմբերից ստացած սպառնալիքների ու զանգվածային բողոքի ֆոնին քաջություն է ունեցել չեղարկել վճիռը:
Հայտնի է, որ իսլամիստները սպառնացել են սպանել դատավորներին, եթե նրանք արդարացնեն մարգարեին «վիրավորած» քրիստոնյային: Ուստի՝ վճռի հրապարակման օրը մայրաքաղաք Իսլամաբադում 300-ից ավելի ոստիկան է տեղակայվել դատավորների անվտանգությունն ապահովելու համար:
«Ուշագրավ է, որ մեղադրյալի անունը՝ Ասիա, արաբերենով նշանակում է «մեղանչած»: Սակայն տվյալ գործի շրջանակում նա ներկայանում է որպես մարդ, որը Շեքսպիրի Լիր արքայի խոսքերով՝ այնքան մեղավոր չէ ուրիշների առաջ, որքան ուրիշներն են մեղանչել նրա դեմ»,- գերագույն վճռում կարդացել է դատավորը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 47-ամյա Բիբին, որը չորս երեխա ունի ու աշխատում էր ֆերմայում, սրբապղծության մեղադրանքով 2010թ. դատապարտվել էր կախաղան բարձրացվելու միջոցով մահապատժի:
Հայտնի է, որ կինը ֆերմայում աշխատելու ժամանակ ջուր էր խմել մուսուլման կանանց բաժակով, ինչով էլ զայրացրել էր նրանց: Նրանք ասել էին, որ քրիստոնյան չի կարող օգտագործել մուսուլմանների սպասքն ու պահանջել էին, որ Բիբին կրոնափոխ լինի: Երբ Բիբին հրաժարվել էր, ֆերմայի աշխատակիցները նրան մեղադրել էին Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար: Մասնավորապես՝ Բիբին ասել էր, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, որը մահացել է խաչի վրա՝ մարդկության մեղքերի համար, «իսկ ի՞նչ է արել ձեր մարգարեն մարդկությանը փրկելու համար»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...