Ստամբուլի 3-րդ օդանավակայանը մասամբ կառուցվել է հայկական ծագում ունեցող օսմանյան նշանավոր ճարտարապետ Սինանի ոճով
Ստամբուլի 3-րդ օդանավակայանը, որի բացումը տեղի ունեցավ օրերս, մասամբ կառուցվել է հայկական ծագում ունեցող օսմանյան նշանավոր ճարտարապետ Սինանի ոճով, գրում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասար»-ը:
Պարբերականը, մասնավորապես, նշում է, որ թուրքական «Լիմաք Քոլին Ջենգիզ Մափա Քալիոն» ընկերությունը, որը հաղթել էր օդանավակայանի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթում ու ստանձնել օդանավակայանի կառուցումը, տանիքի հատվածի դիզայնի հարցում հետևել է Սինանի ոճին:
Նշենք, որ ճարտարապետ Սինանն ապրել է 15-16-րդ դարերում և հանդիսացել Օսմանյան կայսրության ամենանշանավոր ճարտարապետը: Նա պալատական ճարտարապետի պաշտոնն է ստանձնել միանգամից երեք օսմանյան սուլթանների օրոք, հանդիսացել է ավելի քան 300 կառույցների ճարտարապետ, որոնց թվում են սուլթանական պալատներ, մզկիթներ, դպրոցներ և այլ շինություններ:
Թեև ճարտարապետ Սինանը, ըստ թուրքական պաշտոնական պատմագրության, ներկայացվում է որպես թուրք, տարբեր աղբյուրներ ժամանակ առ ժամանակ առաջ են քաշում այն վարկածը, որ նա հայ կամ հույն ընտանիքի զավակ կարող էր լինել, որը մանուկ հասակում բռնի կերպով ներգրավվել է «Յենիչերիների» զորքում:

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից