Ռուսները Նորվեգիայի մոտ հրթիռներ են փորձարկելու
Ռուսաստանը մտադիր է այս շաբաթ Նորվեգական ծովում անցկացնել հրթիռների փորձարկումներ, ինչի մասին տեղեկացրել է Նորվեգիայի իշխանություններին և, մասնավորապես, նորվեգական օդանավակայանների օպերատոր Avinor ընկերությանը:
Մոսկվան հրթիռների արձակումներին մասին ծանուցել է նաև ՆԱՏՕ-ին, որն այդ շրջանում արդեն անցկացնում է «Եռաժանի միավորում» (Trident Juncture) զորավարժությունները:
Avinor ընկերության ներկայացուցիչ Էրիկ Լյոդինգն ասել է, որ ռուսական հրթիռների արձակումները դժվար էե խոչընդոտեն օդանավակայանների աշխատանքը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ անցած շաբաթ ռուսական կողմից ստացել է տեղեկություն հրթիռների արձակումների մասին:
«Ռուսաստանը հզոր ռազմական ներկայություն ունի հյուսիսում, այդ թվում Նորվեգիայից ոչ հեռու, ռուսները պարբերաբար վարժանքներ և փորձարկումներ են անցկացնում»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա փոխանցմամբ, «Եռաժանի միավորումը» Խորհրդային Միության փխուզումից հետո ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժուըթյունն է, «որի նպատակն է Եվրոպայում օրեցօր աճող սպառնալիքների պայմաններում ցուցաբերել դրանց հակազդելու կամք, կարողություն և պատրաստություն»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև