«Քանյեն ցանկանում է, որ մենք 7 երեխա ունենանք». Քիմ Քարդաշյան
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Keeping Up with the Kardashians իրապատում շոուի նոր դրվագում խոստովանել է, որ ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ցանկանում է յոթ երեխա ունենալ:
Ինչպես նշում է Yahoo News-ը, երեք երեխաների մայրն այդ մասին պատմել է մտերիմ ընկերուհուն` Լարսա Փիփենին:
«Քանյեն ցանկանում է ավելի շատ երեխաներ ունենալ: Նա ինձ տանջում է: Նա ցանկանում է յոթ երեխա ունենալ ու կենտրոնացած է այդ թվի վրա»,-նշել է Քարդաշյանը:
Դրան ի պատասխան Փիփենը նկատում է, որ յոթ երեխա ունենալու միտքն ուղղակի խենթություն է:
«Այո, խենթություն է: Ես երբեք դրա մասին չէի մտածի, հատկապես նման աշխարհում ապրելու պարագայում: Ես կասկածներ ունեմ նորից երեխա ունենալու հարցում, քանի որ գիշերները չեմ քնում ու մտածում եմ՝ ինչպես են երեխաներս այս խենթ աշխարհում ապրելու»,-նշել է հայուհին:
Զույգն ունի երեք երեխա, որից կրտսերը ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:

















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում