Ռուսաստանում 20-ամյա հարբած մայրը երեխային դուրս է նետել պատշգամբից
Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված Կարելիա Հանրապետության 20-ամյա բնակչուհին, հարբած վիճակում գտնվելով, պատշգամբից ցած է նետել իր մանկահասակ երեխային: Երեխան ողջ է մնացել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածքային վարչությանը, կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ «մանկահասակ երեխայի մահափորձ» հոդվածով:
Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 26-ի գիշերը հարբած կինն իր փոքրիկ աղջկան դուրս է նետել երկրորդ հարկի պատշգամբից, ինչից հետո պառկել է քնելու: Հարևանները, որոնք լսել են աղջկա լացի ձայնը, շտապ օգնություն են կանչել: Փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց՝ ցրտահարությամբ և դեմքի նուրբ հյուսվածքների վնասվածքով:
Հաղորդվում է, որ կասկածյալը ձերբակալվել է: Նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև