Ծեծկռտուք ընտրություններում՝ ձերբակալվել են «Վրացական երազանքի» եւ «Միասնական ազգային շարժման» անդամներ
Մարնեուլիի շրջանի Իմիրի գյուղում (Քվեմո Քարթլի) ոստիկանությանը չենթարկվելու համար ձերբակալել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» անդամների, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Գերատեսչության տվյալներով՝ հաղորդագրություն է ստացվել Իմիրիում 59-րդ ընտրական հանձնաժողովի անդամին ծեծելու մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ականատեսն է դարձել 2 տղամարդու ծեծկռտուքի, որոնք «Վրացական երազանքի» եւ «Միասնական ազգային շարժման» անդամներ են եղել։
Իրավապահները նրանց մի քանի անգամ հանգստության կոչ են արել, բայց չեն կարողացել նրանց բաժանել: Այս պատճառով նրանց ձերբակալել են։ Իրավախախտներին սպառնում է տուգանք 1-4 հազար լարիի չափով։ Հարուցվել է քրեական գործ։
Վրաստանի քաղաքացիները վերջին անգամ են նախագահ ընտրում ուղղակի համընդհանուր ընտրությունների միջոցով։ Համաձայն փոփոխված սահմանադրության՝ 5-րդ նախագահի ընտրությունից հետո երկիրն ամբողջությամբ անցում կկատարի կառավարման խորհրդարանական ձեւին։ Բոլոր հաջորդ նախագահներին կընտրի ընտրական մարմինը, որի կազմում ներառված կլինեն խորհրդարանի պատգամավորներն ու տեղական իշխանության ներկայացուցիչները։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...