Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատը Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտա Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ Վրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության Իրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողությունները Իսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցները Կասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին Քաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-ից Կարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտը

Բրազիլիան չհարգեց ինքն իրեն, բայց Իշխան Սաղաթելյանը վերցրեց մանդատըՌուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի նոտաԱրարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքինՍահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՎրաստանի նախկին պաշտպանության նախարարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկությանԻրաքի իշխանությունները որոշել են կրճատել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար նախատեսված հուղարկավորության արարողություններըԻսկ ընտրություններից հետո լավ հնարավորություն է ճշտել ժամացույցներըԿասեցվել է «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՍերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղիՓաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստինՔաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը Գազայում
Աշխարհ

Օբամա, Քլինթոն, Դե Նիրո. պայթուցիկներով ծանրոցների հասցեատերերի ցանկը ընդլայնվում է

Պայթուցիկ սարքերով ծանրոցները, որ վերջին օրերին ուղարկվել էին ամերիկացի մի շարք հայտնի դեմոկրատ գործիչների, այդ թվում՝ նախկին նախագահ Բարաք Օբամային, միևնույն մարդու ձեռքի գործն են:

Այս մասին Associated Press գործակալությանը փոխանցել են Նյու Յորքի ոստիկանության աշխատակիցները: Bloomberg-ի տեղեկություններով, պայթուցիկ սարքերի բաղադրությունն առայժմ անհայտ է:

Ամերիկյան միջանկյալ ընտրություններից հաշված օրեր առաջ Բարաք Օբամայից բացի, կասկածելի ծանրոցների հասցեատեր են դարձել նաև 2016 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Հիլարի Քլինթոնը, նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, Դեմոկրատական կուսակցությանը տրամադրած շռայլ նվիրատվություններով հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը, Ֆլորիդան ներկայացնող կոնգրեսական Դեբի Վասերման-Շուլցը: Ամերիկացի մեկ այլ օրենսդիր` Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Մաքսին Ուոթերսի գրասենյակը միանգամից երկու կասկածելի փաթեթ է ստացել: Բարաք Օբամայի նախագահության տարիներին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Ջոն Բրենանի համար նախատեսված ծանրոցը ուղարկվել է CNN հեռուստաընկերության Նյու Յորքի գրասենյակ:

Ամերիկյան լրատվամիջոցները նկատում են, որ պայթուցիկներով բոլոր ծանրոցները հասցեագրված են նախագահ Թրամփի ընտրազանգվածի շրջանում բավական ցածր վարկանիշ ունեցող գործիչներին: Չնայած գաղափարական հակասություններին, նախագահ Թրամփը չորեքշաբթի երեկոյան դատապարտեց դեմոկրատներին պայթուցիկներով ծանրոցներ ուղարկելու փաստը` նշելով, որ այս առթիվ արդեն իսկ դաշնային հետաքննություն է մեկնարկել:

«Սա այն ժամանակաշրջանն է, երբ մենք պետք է միավորվենք: Մենք պետք է միասնաբար շատ հստակ ուղերձ հղենք` քաղաքական բռնության սպառնալիքները Ամերիկայի Միացյալ Նահանգներում անընդունելի են», - հայտարարել է Թրամփը Վիսկոնսինում կազմակերպված նախընտրական հանրահավաքում:

Այսօր առավոտյան արդեն նախագահ Թրամփը Twitter-ի իր էջում կրկին անդրադարձել է պայթուցիկներով ծանրոցների շարունակվող պատմությանը` գրելով․ - «Մեր հանրության շրջանում առկա ցասման հիմնական պատճառները առաջատար լրատվամիջոցների կամ ինչպես ես եմ դրանց անվանում` «կեղծ լուրեր տարածողների» կողմից հեռարձակվող կանխամտածված ստերն ու ոչ ճիշտ տեղեկություններ են: Իրադրության վատթարացումն ու ատելության խորացումն աննկարագրելի են: Կեղծ լուրեր տարածողներին հարկավոր է արագորեն զտել»:

Ամերիկյան ոստիկանության տվյալներով, մինչև այս պահը իրավապահները կարողացել են հայտնաբերել ութ կասկածելի ծանրոց: Նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի համար նախատեսված ևս մեկ ծանրոցի որոնումները, ըստ Reuters գործակալության, դեռ շարունակվում են: Իսկ մի քանի ժամ առաջ ոստիկանության աշխատակցիները Նյու Յորքի Թրայբեկա թաղամասում ևս մեկ կասկածելի փաթեթ են հայտնաբերել, որի հասցեատերը, ըստ BBC-ի, աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն է:

«Այսօր մենք ահաբեկման փորձերի ականատեսն ենք դարձել: Տեղի ունեցածը հստակ ահաբեկչական գործողություն է», - մեկնաբանելով ինքնաշեն պայթուցիկ սարքերով ծանրոցների առաքումները հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: