Բաքվից սպառնում են Թբիլիսիին. Իսկ մենք կհրավիրենք Միխայիլ Սաակաշվիլիին
Բաքվում լրջորեն անհագստացած են Թբիլիսիի որոշ գործողություններից:
Haqqin.az-ը գրում է, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կոալիցիան շարունակում է ընդդիմադիր ծայրահեղական տարրեի համար, որոնք Ադրբեջանի դեմ գաղտնի գործունեություն են իրականացնում, հարթակ տրամադրել:
Բաքվից ընդդիմադիրների հերթական խումբը հրավիրվել է Թբիլիսի, որտեղ կմասնակցի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կազմակերպած համաժողովին: Համաժողովը կանցկացվի նոյեմբերի 1-3-ը: Կազմակերպության կայքում նշված է, որ համաժողովի հիմնական նպատակը Վրաստանում եւ Ուկրաինայում խնդիրների եւ հնարավորությունների բաց քննարկումն է: Սակայն թեմաները չեն սահմանափակվելու միայն այդ երկու երկրներով: Քննարկումները կանդրադառնա նաեւ Ադրբեջանին, որը միացել է Արեւելյան գործընեկությանը: Համաժողովին կմասնակցի «Մուսավատ» ընդդիմադիր կուսակցության նախկին ղեկավար Իսա Գամբարը եւ ադրբեջանական իշխանությունների այլ հակառակորդներ:
«Այս փաստը գնահատվում է Ադրբեջանի դեմ որպես վրացական իշխանությունների հերթական ոչ բարեկամանական քայլ», - ընդգծում է հրատակարությունը:
«Ադրբեջանական իշխանությունների բոլոր հակառակորդները ապաստան են գտել հարեւան երկրում: Եվ այս ամենը տեղի է ունենում Վրաստանի նկատմամբ պաշտոնական Բաքվի բարեկամանական ժեստերի ֆոնին. տարեցտարի աճում են ներդրումները, իսկ էներգառեսուրսները մատակարարվում են շուկայականից զգալի ցածր գնով:
Ադրբեջանի կառավարությունը բազմիցս ռիսկի է դիմել եւ ամենածայրահեղ իրավիճակներում Վրաստանին օգնություն ցույց տվել: Ուստի Բաքուն տարակուսանքով է վերաբերում նրան, որ իշխող «Վրացական երազանք» կոալիցիան հակաադրբեջանական ուժերի համար հարթակ է տրամադրում:
«Եթե Վրաստանի իշխանությունները չփոխեն իրենց քաղաքականությունը հակաարդրբեջանական ուժերի աջակցության վերաբերյալ, ապա նրանց էլ կարող է տհաճ անակնկալ սպասվել: Պատասխան քայլերից մեկը կարող է լինել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին Ադրբեջանում ապաստանի տրամադրումը: Սաակաշվիլիին նույնպես կարող են Բաքու հրավիրել: Մեր տեղկություններով, պաշտոնական Բաքուն պատրաստվում է նման պատասխան քայլի, եթե Վրաստանի իշխանությունները չդադարեցնեն հակաարդրբեջանական ուժերի աջակցությունը: Այլ կերպ ասած, շատ շուտով մենք կարող ենք Բաքվում Միխայիլ Սաակաշվիլիին տեսնել: Բաքվում շատ լավ հասկանում են, թե այդ դեպքում ինչ բարդ իրավիճակում կհայտնվի Վրաստանում իշխող կոալիցիան:
«Վրացական երազանքի» դիրքերը բավականին անկայուն են: Իսկ տարածաշրջանում Միխայիլ Սահակաշվիլիի հայտնվելը նրա համար իսկական մղձավանջ կլինի», - ընդգծում է հրատարակությունը:

















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից