Ձկնորսը հաջողակ պերկես է բռնել և 10 հազար դոլար է շահել
Ավստրալիական Դարվին քաղաքից ձկնորս Բեզիլ Տե Ահոն, չի նկատել, որ իր կարթով այնպիսի ձուկ է բռնել, որի համար կարող էր 10 հազար ավստրալիական դոլար ստանալ։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Ձկնորսը ծովային պերկեսին բռնել էր դեռևս հոկտեմբերի սկզբին։ Ձուկը երկու շաբաթ սառնարանում է եղել։ Միայն երբ նա որոշել է այն եփել, նկատել է «2019 մարտի 31» կարմիր նշումը նրա վրա։
Նա հասկացել է, որ սա վիճակախաղի ձկներից մեկն է, որոնց բաց են թողնում Ավստրալիայի հյուսիսային մասի գետերում՝ զբոսաշրջության գովազդի համար։ Եթե դրանցից մեկը բռնես նախքան նշված ժամկետի ավարտը, կարելի է մեծ դրամական շահում ակնկալել։
Կազմակերպիչներին զանգելուց հետո ձկնորսը պարզել է, որ 10 հազար ավստրալիական դոլար է շահել։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան