ԿՀՎ-ն փորձել է շտապ գնահատել ու սահմանափակել WikiLeaks–ի հրապարակումների վնասները
ԿՀՎ-ն փորձել է շտապ գնահատել ու սահմանափակել WikiLeaks–ի հրապարակած հազարավոր փաստաթղթերի վնասը՝ դադարեցնելով որոշ նախագծեր։ Միաժամանակ ՀԴԲ-ն սկսել է որոնել նրանց, ովքեր պատասխանատու են արտահոսքի համար, հայտնում է The New York Times–ը։
«Քննիչները վստահեցնում են, որ արտահոսքը ոչ թե թշնամական տերության՝ օրինակ Ռուսաստանի կազմակերպածն է եղել, այլ որեւէ դժգոհ ինսայդերի։ ՀԴԲ-ն պատրաստվում է հարցաքննել բոլոր նրանց, ովքեր մուտք են ունեցել այդ տեղեկություններին, իսկ դրանք առնվազն մի քանի հարյուր կամ գուցե հազար մարդիկ են»,- ասվում է հոդվածում։
Հետախուզության աշխատակիցներից մեկի խոսքով, տեղեկությունները, որոնց մեծ մասը կարծես տեխնիկական փաստաթղթեր են, հնարավոր է արտահոսել են ԿՀՎ-ից դուրս գտնվող սերվերից, որը կառավարում են կապալառուները։ Սակայն ոչ նա, ոչ հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակիցը չեն բացառում, որ արտահոսքի մեղավորը ԿՀՎ աշխատակից է եղել», գրում են հեղինակները ։
«Եթե հավատանք նրանց փաստաթղթերը թույլ են տալիս ենթադրել, որ ամերիկացի լրտեսները մշակել են հաքերային ծրագրային միջոցներ, որոնք կարող են կոտրել գրեթե յուրաքանչյուր սարք, որը համացանցի մուտք ունի՝ սմարթֆոններ, համակարգիչներ, հեռուստացույցներ, ու նույնիսկ Apple–ի ու Android–ով աշխատող սարքերը։ Բայց արդյոք ԿՀՎ-ին հաջողվել է ոչ միայն ստեղծել, այլ կիրառել դրանք լրտեսության համար՝ պարզ կդառնա ավելի ուշ»,- գրում է պարբերականը։
«Որոշ տեխնիկական փորձագետներ նշել են, որ չնայած փաստաթղթերը թույլ են տալիս ենթադրել, որ ԿՀՎ-ն գուցեեւ կարողացել է կոտրել առանձին սմարթֆոններ, բայց չկան տվյալներ այն մասին, որ գործակալությունը կարողացել է կոտրել կրիպտոգրաֆիական պաշտպանությունը, որը օգտագործվում է հեռախոսների ու մեսենջերների շատ հավելվածներում»,- ասվում է հոդվածում։
«Իրականում փաստաթղթերը վկայում են այն մասին, որ պաշտպանության պատճառով գործակալությունը ստիպված է եղել կոտրել կոնկրետ հեռախոս ու հետո որսալ միայն դրա մեջ մտնող ու դուրս եկող զանգերն ու հաղորդագրությունները։ Այսինքն մեծ «որսի» համար ցանց գցելու փոխարեն, ԿՀՎ լրտեսները, ըստ էության նետում են մեկ ձկնորսական կարթ, որը որոշակի նպատակի համար է նախատեսված ու չեն փորձում այդ կարթով որսալ երկրի ամբողջ բնակչությանը»,- դատում են հեղինակները։
Բայց երկրի հակահետախուզության նախկին ղեկավար Ջոել Բրենների խոսքով «արտահոսքը մեծ նշանակություն ունի», քանի որ այն կարող է օգնել մյուս երկրներին, որոնք փորձում են էլեկտրոնային լրտեսության ոլորտում առաջ անցնել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից ու Իսրայելից։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...