Թրամփն ու Էրդողանը քննարկել են սաուդացի ընդդիմադիր լրագրողի սպանությունը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թրամփն ու Էրդողանը մի քանի թեմա են քննարկել: Գործակալության համաձայն՝ հիմնական թեման եղել է սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում, ինչպես նաև ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը: Զրույցի մանրամասները չեն հաղորդվում:
Բացի այդ, նրանք քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Ի սկզբանե Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում էր թուրքական ոստիկանության վարկածը, ըստ որի սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսարանի շենքում:
Սաուդյան կողմը պնդում էր, որ Խաշուկջին անհետացել է հյուպատոսությունից դուրս գալուց հետո միայն:
Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն ազատ է արձակվել թուրքական բանտից ու վերադարձել ԱՄՆ հոկտեմբերի 12-ին: Նա կալանքի տակ է պահվել 2016 թվականից:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...