Ովքեր կշահեն եւ կտուժեն անցումային արդարադատությունից
«Ազատ միտք եւ ազատ խոսք» հկ-ի այսօր կազմակերպված քննարկման թեման անցումային արդարադատությունն էր:
Հիմնական զեկուցողներին՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին եւ ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանին լսելուց հետո ծավալվեց մտքերի փոխանակում:
Մասնավորապես, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ «անցումային արդարադատություն» երևույթը հանրության մեջ իրականում տարածվել է այլ կոնտեքստում, որը շատ քիչ կապ ունի «անցումային արդարադատության»՝զեկույցում նշված նշանակության հետ․ «Եզրույթի հոլովման հիմնական թեզն այն էր, որ հանրությունից գողացվել են հսկայական գումարներ և պետք է վերադարձվեն հանրությանը։Այսինքն, այդ «անցումային արդարադատության» հիմնական մեխն այն էր, որ պետությունից գումարներ են գողացվելու պիտի վերադարձվեն»։
Ռուբեն Մելիքյանը այս հարցի մասով հետաքրքիր դիտարկում արեց․ «Դա նույնն է, որ մարդիկ խոսեն սառնարանի մասին, սակայն այդ սառանարանը փորձեն կիրառել՝որպես պահարան։Մենք սկսեցինք անցումային արդարադատությունը դեղատոմս դարձնել ամեն ինչի համար, սակայն արդեն իսկ կուտակված փորձը ցույց է տալիս, որ անցումային արդարադատության մեջ ավելի շատ խոսվում է, թե ինչն է անարդյունավետ, քան թե ինչը եղավ արդյունավետ»։
ՀՀ նախկին սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանն էլ խոսեց խնդրի սոցիոլոգիական տեսանկյունից՝նշելով, որ «անցումային արդարադատությունը» կարող է այնպիսի ակնկալիքներ, սպասելիքներ առաջացնել հանրության շրջանում, որոնք չեն համապատասխանելու իրականության հետ։Ըստ Ռ․Մարտիրոսյանի՝այս հարցը խորը ուսումնասիրություն է պահանջում, որի հետևանքները պետք է անպայման կշռել, քանի որ ավելորդ սպասելիքները բերելու են հիասթափության և նոր դժգոհությունների։
Պատասխանելով «Սախարովի հիմնադրամի» ներկայացուցիչ Մերի Խաչատրյանի դիտարկամնը, թե ո՞վ է որոշելու, թե ինչ հարցեր են քննարկվելու եւ ովքեր են վիճռ կայացնելու, Ռուբեն Մելիքյանը շեշտեց, որ մենք ոչ Մալի ենք, ոչ Սիերա Լեոնե, որ դիմեք անցումային արդարադատության օգնությանը, եւ շեշտեց, որ պետք է օգտագործել եւ կատարելագործել առկա դատաիրավական համակարգերը:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...