Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատկիցները փակել են միջպետական ճանապարհը
Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: Գործարանի աշխատակիցները 2 ժամ է փակ են պահում Ալավերդու միջպետական ճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ալավերդու քաղաքապետարանից:
«Գործարանի աշխատակիցները պահանջում են, որպեսզի գործարանը չփակվի, ուսումնասիրվի փակման պատճառը բնապահպանական, թե ֆիանանսական խնդիրներով է պայմանավորված: Այլ մանրամասների չեմ տիրապետում, քաղաքապետը և քաղաքապետարանի աշխատակիցները գտնվում են բողոքի ակցիայի վայրում: Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է», - նշեց քաղաքապետրանի աշխատակազմի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն գործարանն այլևս չի աշխատելու ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ չմարած պարտքերի պատճառով հանդիսանում ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը:
Գործարանի փակման դեպքում 630 աշխատակից կզրկվի աշխատանքից:
Գործարանի աշխատկիցները կառավարությանը մի շարք առաջարկներ են ներկայացրել, նախատեսվում է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պետք է հանդիպեն հարցերը քննարկելու համար:
Անի Գևորգյան


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում