Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննիչները կանցկացնեն «համալիր հետաքննություն Մեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. Լավրով Չինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժ Իրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզում Բոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ Վենս Ես Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. Թրամփ Վարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանը Սահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետները Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան Օլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP Եթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ Զելենսկի

Քննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Ուկրաինայում հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի». ՌուբիոԱրամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ Բաքվի հայ բանտարկյալների ազատ արձակման հարցովԿլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Լևոն ԱզիզյանԴեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումներըՄբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի Գալյան
Քաղաքականություն

Արմեն Գեւորգյան. Քաղաքական պրոցեսներով հետաքրքրված չեմ

Մեդիամաքսի հարցազրույցը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ

- Պարոն Գեւորգյան, հատկապես վերջին շրջանում մամուլում ակտիվացել Ձեր անվան հետ կապվող տարբեր վարկածներն ու շահարկումները: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Գիտեք, ես վարկածների եւ բամբասանքների հանդեպ շատ երկար տարիների իմունիտետ ունեմ։ Դրանց վերաբերվում եմ որպես փաստ, եւ հնարավորության դեպքում՝ հումորով։ Եթե կասեք, թե կոնկրետ որ մեկին անդրադառնամ՝ սիրով։

- Մասնավորապես, կարծիքներ են հնչում քաղաքական կյանքում ձեր հնարավոր դերակատարության մասին:

- Միակ ճշմարտությունն այնն է, որ պետական համակարգից դուրս գալուց հետո ես զբաղեցնում եմ «Արինս գրուպ» ընկերության վարչության նախագահի պաշտոնը եւ իմ ողջ ժամանակը եւ կարողությունները ներդնում եմ իմ նոր աշխատանքի մեջ, որը անչափ հետաքրքիր է եւ հեռանկարային։

Ես մայիսի 8-ին Բաղրամյան 26-ում դիմավորեցի նորընտիր վարչապետին, ինձնից կախված ամեն ինչ արեցի՝ առաջին օրերին աշխատանքի բնականոն շարունակման համար եւ, հաջողություն մաղթելով նոր իշխանություններին, դուրս եկա պետական համակարգից։

Իմ կյանքի այս փուլում ինձ տեսնում եմ բացառապես մասնավոր հատվածում, մեր երկիր ներդրումներ, նոր նախագծեր բերելու գործում, եւ ես այստեղ իմ գիտելիքն ու փորձը կարող եմ մեծ արդյունավետությամբ օգտագործել։

Ես հոգնել եմ պետական ծառայությունից, իսկ քաղաքական պրոցեսներով երբեք, եւ առավել եւս՝ հիմա, հետաքրքրված չեմ։

- Ի՞նչ կասեք նոր կառավարության գործունեության մասին:

- Իրականում նոր կառավարությունը քիչ ժամանակ է ունեցել տեսանելի արդյունքներ ցույց տալու համար։ Նրա իրական գործելու ժամանակը գալու է արտահերթ ընտրություններից հետո։ Որպես պետական մտածողության կրող մարդ, որը պետական համակարգում աշխատանքի երկար փորձ ունի, կարող եմ ասել, որ որեւէ կառավարության ձախողումը միայն կառավարության կամ կոնկրետ անձերի ձախողումը չէ, այլ՝ պետության, երկրի ձախողումը, այնպես որ չեմ պատկերացնում մի բանական մարդու, որը շահագրգիռ կլինի կառավարության ձախողման մեջ։

Ես իսկապես կուզեմ, որ կառավարությունը լավ արդյունքներ արձանագրի։ Իհարկե, կան ռիսկեր, կան մտավախություններ, կան պրոցեսներ, որոնք կցանկանայի, որ այլ կերպ ընթանային, բայց կարծում եմ՝ դրանք տեսանելի են նաեւ կառավարությանը եւ ընտրություններից հետո որոշակի շտկումներ, հուսով եմ, կարվեն։

- Իսկ ի՞նչ զարգացումներ կան ձեզ առաջադրված մեղադրանքի հարցում։

- Ես այս թեմայով գիտակցաբար չեմ խոսել եւ այսօր էլ կանեմ նույնը։ Ես հակված եմ խնդրին նայել որպես իրավական պրոցեսի, երբեք չեմ խուսափել, խոչընդոտել քննության ընթացքին: Հուսով եմ, որ խելամիտ ժամկետներում իրավական ճանապարհով այս թեմային վերջակետ կդրվի, քանի որ ես օրենքի եւ իմ խղճի առաջ ինձ բացարձակ հանգիստ եւ վստահ եմ զգում։

Արմեն Գեւորգյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

mediamax.am