Դուք իրարից էլ տեղյակ չեք, բայց հավակնում եք բացարձակ իշխանության
Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում` Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածում, բնակիչները բողոքի ակցիա իրականացրեցին՝ ընդդեմ մարզպետի նշանակման:
Մեկնաբանելով տեղի ունեցածը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանն ասել է, թե բողոքի ակցիային ՔՊ-ականներ չեն մասնակցում:
«Գորիսի մեր գրասենյակի անդամներն այս պահին Կապանում քարոզարշավով են զբաղված, մենք հետևում ենք իրավիճակին, եթե կարիք լինի, կգնանք այնտեղ»,- շեշտել է Կոստանյանը:
Այս հայտարարությունից մեկ օր անց ՔՊ առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասում է. «Սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին», անդրադառնալով դիտարկմանը, թե երեկ սյունեցիները նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակմանը դեմ լինելով փակել էին ճանապարհը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ականների հայտարարությունները միմյանցից տրամագծորեն հակառակ են:
Հիշենք Գյումրիի օրվա տոնակատարությունները, երբ առաջին փոխվարչապետը Գյումրիում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը նոր է վերադարձել Հայաստան, հոգնած է եւ փոխանցեց նրա ջերմ ողւույնները, իսկ հետո նույն Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կպատժվի նա, ով իրեն չի ասել, որ Գյումրու տոնն է:
Իհարկե, որեւէ մեկը չպատժվեց, բայց ավելի մտահոգիչն այն է, որ այս ուժը հավակնում է մենիշխանության, եւ ամենայն հավանականությամբ, այն կստանա դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից հետո:
Իսկապես մտահոգիչ է, որ Քաղաքացիական պայմանագիրը, որի անդամները նույն իրադարձության, երեւույթի մասին բոլորովին տարբեր հայտարարություններ են անում, երբ լուրջ չեն վերաբերում ոչ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը, ոչ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարություններին, ոչ հայաստանյան հայտնի տնտեսագետների մտահոգություններին, չեն կարեւորում բյուջեի ընդունումը, հավակնում են առանց հակակշիռների իշխանություն ձեւավորել, առանց անգամ խորհրդարանական իրական ընդդիմության:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում