Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները խոսել են ամուսնական կյանքի գլխավոր գաղտնիքի մասին
Հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը
խոստովանել է, որ Վիկտորյայի հետ ամուսնությունը մշտական և ծանր աշխատանք
է, և տարիների հետ ռոմանտիկայի հարցում գործերն ավելի բարդանում են։
Այնքան տարի ապրել միասին, որքան մենք ենք ապրում՝ միշտ էլ ծանր
աշխատանք է,– հայտարարել է Բեքհեմը՝ ավստրալիական The Sunday Project
հաղորդմանը տված հարցազրույցում։
Բեքհեմի անկեղծանալուց մի քանի շաբաթ առաջ Վիկտորյան էր իրենց ամուսնությունը քննարկել Vogue պարբերականի լրագրողների հետ։
«Ես և ամուսինս սովորել ենք արհամարհել դատարկ բաները և պարզապես
շարունակում ենք առաջ շարժվել։ Մենք հասկանում ենք, որ միասին ավելի ուժեղ
ենք, քան՝ առանձին–առանձին»,– խոստովանել է Spice Girl խմբի նախկին
մասնակիցը։
Ընդ որում, Բեքհեմ զույգը ամուսնական կյանքի հիմնական գաղտնիք է անվանել ամուսնական կապերի նկատմամբ հարգանքը։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում