Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր քառօրյա այցով ժամանում է Չեխիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր քառօրյա այցով ժամանում է Չեխիա:
Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, Հասանովը
հանդիպումներ է ունենալու այդ երկրի իշխանությունների, այդ թվում՝ իր չեխ
պաշտոնակից Լյուբոմիր Մետնարին, ինչպես նաև Չեխիայի ռազմարդյունաբերական
համալիրի ղեկավարների հետ:
«Թուրան» գործակալության փոխանցմամբ, կողմերը քննարկելու են ռազմական
ասպարեզում Ադրբեջանի և Չեխիայի համագործակցության հեռանկարը: Այլ
մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի չէ նաև, թե արդյոք Բաքուն պատրաստվում է
նոր զինատեսակներ ձեռք բերել Չեխիայից։
2017-ին մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ չեխական, ռուսական, ադրբեջանական, հաղորդեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը ձեռք են բերել չեխական արտադրության «Դանա» տեսակի հրետանային համակարգեր, որոնք կիրառվել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից մեկում:
Եվրամիության անդամ Չեխիան, որին ԵԱՀԿ-ի հանձնարարությամբ արգելվում է
Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարել ղարաբաղյան հակամարտության
պատճառով, հայտարարել է, թե տեղյակ չեն՝ ինչ ճանապարհով է չեխական արտադրության սպառազինությունը հայտնվել Ադրբեջանում:
Չեխիայի արտգործնախարարությունն ի պատասխան «Ազատության» հայկական ծառայության հարցմանը, հաղորդել է,
թե չեխական կառավարությունը վերջին տարիներին ընդհանրապես չի արտոնել
«մահաբեր զինատեսակների» վաճառքը Ադրբեջանին: Ավելին, 2016 և 2017
թվականներին մերժվել են որոշ զինատեսակներ և հրթիռային համակարգեր գնելու
հայտերը, ինչի մասին պատկան խողովակներով տեղեկացվել են նաև Չեխիայի
գործընկերները Եվրամիությունում:
Չնայած բարձր մակարդակով պաշտոնական այս պնդումներին՝ այս տարվա ապրիլին
Slovak Spectator պարբերականը թեմայի շուրջ հետաքննություն էր անցկացրել և
պարզել, որ չեխական հրթիռային այդ կայանքներն ու հաուբիցները Բաքու են
հասել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի օդանավակայանից, ըստ աղբյուրի,
Իսրայելի տարածքով:
Մինչ պաշտոնական Պրահան տարակուսանք էր հայտնում չեխական արտադրության
մահաբեր զենքը հակամարտության գոտում հայտնվելու կապակցությամբ,
լրատվամիջոցը պարզել էր, որ ադրբեջանական զինուժին վաճառված զենքն
արտադրվել է Czechoslovak Group Holding-ի կողմից, որի սեփականատերը չեխ
գործարար Յարոսլավ Ստրնադն է։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից