Եթե վարչապետը կարողացավ հետաձգել իր հրաժարականը ֆրանկոֆոնիայի համար, ինչո՞ւ դա չարեց ՀԱՊԿ-ի համար
Եթե վարչապետը կարողացավ հետաձգել իր հրաժարականը ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից համար, ապա ինչու դա չարեց ՀԱՊԿ-ի համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա եւ որպես պատճառ նշվել է վարչապետի հրաժարականը:
«Դրա հետ կապված պարզաբանումները պետք է փորձել ստանալ կառավարությունից: Ակնհայտ է, որ այդ որոշման հիմնաքարը վարչապետի հրաժարականն է եւ գործող ԱԺ-ի ժամկետի սպառումը: Եթե վարչապետը կարողացավ հետաձգել իր հրաժարականը ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից համար, ապա ինչու դա չարեց ՀԱՊԿ-ի համար:
Ֆրանկոֆոնիայի համար վարչապետը կայացրեց ճիշտ որոշում, սխալ կլիներ հրաժարական տալ մի քանի տասնյակ երկրների այցից առաջ կամ ընթացքում: Ուրախ եմ, որ մեր իշխանության օրոք նախաձեռնած շատ կարեւոր արտաքին քաղաքական երեւույթը տեղի ունեցավ բարձր մակարդակով: Ուրախ եմ նաեւ, որ գործող կառավարությունը կարողացավ էստաֆետը վերցնել նախորդ իշխանությունից: Ուրախ եմ, որ Ֆրանկոֆոնիայի երեւանյան բանաձեւերից մեկի ձեւակերպումները ամբողջությամբ համահունչ էին ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի օրոք տարբեր միջազգային հարթակներում ընդունված փաստաթղթերին»,-ընդգծեց Աշոտյանը:
Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գաագթաժողովի շրջանակներում ինքը հրավիրված է եղել գրեթե բոլոր կարեւոր միջոցառումներին, իսկ բացակայությունը անձնական պատճառներ է կրել, ընտանիքի հետ մեկնել է Արցախ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ