Ռոբերտ Քոչարյան. «Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում»
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են հանգեցնել երկրում քաղաքական մենաշնորհի հաստատմանը։
«Մարտավարական առումով դա հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականությունը գագաթնակետին է։ Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում՝ այսինքն, որպես քաղաքական գործիչ, դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ՝ դեռ մտածելու բան կա՝ արժե՞ր դա հիմա անել»,- «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է Քոչարյանը։
Նա կասկած է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում հնարավոր է իսկապես արժանապատիվ խորհրդարան ընտրել։ «Նոր քաղաքական մենաշնորհ ձեւավորելը պետության շահերի տեսանկյունից, չեմ կարծում, որ ճիշտ է»,- հավելել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ «լիարժեք իշխանությունը դեռեւս լիարժեք պատասխանատվություն չէ»։ «Այդ պատճառով իմ տեսակետն այն է, որ ավարտվում է որոշակի մի փուլ, բոլորի համար դա որոշակի ռեստարտ է, այսինքն՝ ձևավորվելու է նոր իշխանություն, որն արտացոլելու է հասարակության մեջ առկա տրամադրությունը։ Նոր իշխանությունն այդ պահից պետք է լիարժեք պատասխանատվություն կրի այն ամենի համար, ինչ կատարվում է երկրում»,- ընդգծել է Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ դա «միակողմանի խորհրդարան կլինի, նոր քաղաքական մենաշնորհ»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ