Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Նյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBS Ավագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումը Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է «Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. Տուսկ Հեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահ

Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըՀրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով
Հայաստան

Ուշացած, ձևական ու թերի քննարկում. Վիգեն Սարգսյանը` ԸՕ քննարկումների մասին

ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում քննարկումը որակեց «ուշացած, ձևական և բավականին թերի»: Իր այս որակումը նա բացատրեց հետևյալ կերպ. «ԱԺ ընտրության հետ կապված հարցերը քաղաքական դաշտում, հատկապես` խորհրդարանական համակարգում, առաջին հերթին հենց խորհրդարանական ուժերի հետ քննարկելու թեմա է: Ես ցավով եմ արձանագրում, որ կառավարական այն հանձնաժողովը, որ ստեղծվել էր ԸՕ-ն մշակելու համար, այդպես էլ ինտենսիվ չաշխատեց խորհրդարանական ուժերի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ: Ավելին` այդ խմբի տված առաջարկները, որոնց մեջ կային 4 ֆրակցիաների կողմից կոնսենսուսով ձեռք բերված առաջարկներ, հաշվի չեն առնվել կառավարության կողմից»:

Սարգսյանը նահանջ համարեց այս քննարկման ոճը` համեմատած նախորդ Ընտրական օրենսգրքի քննարկման հետ, երբ ծնվել էր 4+4+4 ձևաչափը: «Բացի այդ` մենք այսօր իմացանք, որ ընդամենը օրեր առաջ է նախագիծն ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, այն էլ` ոչ վերջին տարբերակը: Պարոն Միրզոյանն ասաց, որ չեն հասցնելու ստանալ պատասխան հանձնաժողովից, գուցե հարցազրույցի տեսքով ինչ-որ մեկն ինչ-որ մի կարծիք ասի»,- ասաց նա և դա համարեց անհարգալից վերաբերմունք Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ:

Սարգսյանի խոսքով` ավելի ճիշտ էր չուղարկել այդ նախագիծը և ասել` արտակարգ իրավիճակ է Հայաստանում, չենք ուղարկում, ինքներս որոշում, գնում ենք առաջ: «Ես հարց տվեցի պարոն Միրզոյանին` մեկ տարի ժամկետը, որ խորհուրդ է տալիս Վենետիկի հանձնաժողովը, դա անհեթեթությո՞ւն է, թե՞ ոչ: Նա ասաց, որ` ոչ, շատ ճիշտ մոտեցում է: Եես շարունակեցի` պարզաբանելով, որ այդ մոտեցման նպատակը մեկն է` քաղաքական ուժերը պետք է ստանան հնարավորություն պատրաստվելու նոր ընտրություններին»,- ասաց նա:

Սարգսյանն ընդգծեց, որ այն հապճեպությունը, որ տեսնում ենք, պայմանավորված է մեկ հանգամանքով` այսօր գործադիր իշխանություն ունեցող ուժը համարում է, որ քաղաքական առումով նպաստավոր պայմաններ են իր համար` ընտրություններն անցկացնելու առումով, և գնում է մի քայլի, որն իրականում մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանը:

Նա չհստակեցրեց` արդյո՞ք ՀՀԿ-ն կողմ կքվեարկի այս փոփոխություններին: Նշեց, որ դեռ որոշում չունեն: «Ես այսօր մի կարծիք ձևավորեցի. համոզմունք ունեի, որ կառավարությունն այս հապճեպությամբ բերում է, որպեսզի այն չանցնի, և որպեսզի այդ չանցնելը դարձնի քաղաքական հերթական հիստերիայի և քարոզչության առարկա: Ես այսօր ամրապնդեցի իմ կարծիքը, որովհետև Միրզոյանը մի քանի անգամ ասաց` ըհը, շատ լավ փաստեր կան չընդունելու համար: Այսինքն` կառավարությունն այս նախագիծը բերում է, որ ասի` դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց»,- կարծիք հայտնեց Սարգսյանը: