Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Նյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBS Ավագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումը Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է «Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. Տուսկ Հեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահ Վեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումը

Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըՀրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Քաղաքականություն

«Վերաբերմունքս Թուրքիայի հանդեպ հիմա շատ դրական է, երկու օր առաջ այդպես չէր». Թրամփ


  Ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից հետո թուրք-ամերիկյան լարված հարաբերություններում ջերմացման նշաններ են ի հայտ գալիս:
Սպիտակ տան ղեկավարը, թեև դեռ չի խոսում Անկարայի դեմ սահմանված
պատժամիջոցները վերացնելու մասին, սակայն հրապարակավ հայտարարում է՝ փոխել է
կարծիքը Թուրքիայի վերաբերյալ:

  «Մենք որևէ բան չենք խոստացել Թուրքիային, մենք գործարքի չենք գնում
գերիներին կամ բանտարկյալներին ազատ արձակելու համար: Սակայն, պետք է ասեմ,
որ ես հիմա շատ եմ փոխել կարծիքս Թուրքիայի մասին, վերաբերմունքս շատ
տարբեր է այն զգացողությունից, որ ունեի երկու օր առաջ, հիմա շատ դրական է,
երկու օր առաջ այդպես չէր», - ասել է Թրամփը:

  Մինչև վերջերս, քանի դեռ թուրքական դատարանը կալանքի տակ էր պահում
ամերիկացի հոգևորականին, Թրամփը հարցազրույցներում ու թվիթերյան իր
գրառումներում սուր քննադատում էր Էրդողանի վարչակազմը:
«Թուրքիան չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը», - օգոստոսին
հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը, ինչից մի քանի օր անց արդեն Վաշինգտոնը
պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ՝ էական հարված հասցնելով այդ
երկրի տնտեսությանը:

  Ամերիկյան լրատվամիջոցները պնդում են՝ Միացյալ Նահանգների նախագահը պատրաստ
է եղել ավելի հեռուն գալ։ Ըստ ABC -ի աղբյուրների, Վաշինգտոնը լրջորեն
քննարկել է Թուրքիայից դիվանագիտական ողջ անձնակազմը դուրս բերելու հարցը:

  Հեռուստաընկերության հետ զրույցում պետդեպարտամենտի բարձրաստիճան
պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, պատմել են, որ այդ ծրագիրը բուռն
քննարկվել է ամերիկյան էլիտայում, նույնիսկ որոշված է եղել, որ գործընթացն
իրականացվելու է երկու ամսում՝ Թուրքիայի տարածքը լքելու էին նախ ամերիկացի
բարձրաստիճան դիվանագետները, ապա՝ դեսպանատան շարքային աշխատողները:
  «Մի պահ անգամ վախ կար, որ Թուրքիայի հետ հարաբերությունները
ծայրահեղորեն կխզվեն», - ասել է պետդեպարտամենտի պաշտոնյան՝ հավելելով, որ
քննարկման սեղանին է եղել նաև թուրք պաշտոնյաների ու գործարարների նկատմամբ
շատ ավելի խիստ սահմանափակումներ մտցնելու հարցը:


  «Թուրքերը տեղյակ էին, որ ամերիկյան ողջ վարչակազմը՝ վերից վար,
զայրացած է, և եթե Էրդողանը Բրանսոնին օրեր առաջ ազատ չարձակեր, այդ
զայրույթը դուրս էր հորդելու: Պատժամիջոցներ, սահմանափակումներ,
դիվանագետների հետկանչ՝ ամեն ինչ էլ քննարկվում էր»,- ABC-ին ասել է
պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:

  Թուրքական դատարանը, որ ավելի քան երկուսուկես տարի ազատազրկման մեջ էր
պահում պաստորին՝ լրտեսության ու ահաբեկչության մեղադրանքով, անցած
շաբաթավերջին նրան ազատ արձակեց ու թույլ տվեց վերադառնալ հայրենիք:
Նախագահ Դոնալդ Թրամփը Բրանսոնին անձամբ ընդունեց՝ Սպիտակ տանը:
«Թուրքական բանտից՝ Օվալաձև սենյակ՝ 24 ժամում, վատ չէ», - նկատել էր
Միացյալ Նահանգների առաջնորդը:

  Թուրքիայի նախագահը, ի դեպ, շարունակում է պնդել, թե Բրանսոնի ազատ
արձակման հետ ինքը որևէ կապ չունի, քանի որ Թուրքիայում դատարաններն ազատ
են, արդարադատությունն՝ անկախ: