Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ալիևը շնորհակալություն է հայտնել Փեզեշքիանին Բաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին 10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվե Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Ավտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են Երևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատում Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ

Ալիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
Հարեվաններ

Լեյլա Յունուսը կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, վտարանդի այլախոհ Լեյլա Յունուսը կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ՝ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար:

«Ադրբեջանը դարձել է միջնադարյան սուլթանություն, որտեղ համակարգն ամեն ինչ է վերահսկում», - «Ազատության» Current Time հեռուստածրագրին տված հարցազրույցում պնդել է 62-ամյա Յունուսը, ում տարիներ առաջ Ալիևի վարչակազմն ազատազրկել էր, երբ վերջինս արևմտյան կառույցներին փաստեր էր տրամադրել Ադրբեջանի բանտերում պահվող տասնյակ քաղբանտարկյալների վերաբերյալ:

«Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի վարչակազմի դեմ: Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պետք է գործի դնի պատժիչ մեխանիզմներ անդամ երկրի նկատմամբ, որն անտեսում է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները: Մեր կազմակերպության՝ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ի ինտերնետային կայքում բազմաթիվ փաստեր ու վկայություններ կան ադրբեջանցի այն պաշտոնյաների մասին, որոնք ոտնահարում են մարդկանց իրավունքներն, ամենայն մանրամասնությամբ գրված է՝ ով, երբ է բռնություն կիրառել, որտեղ, ում նկատմամբ: Եթե նրանցից գոնե հինգը, տասը պատժվեն, գոնե զրկվեն շենգենյան վիզա ստանալու իրավունքից, արդյունքը շատ ավելի մեծ կլինի», - ասում է Յունուսը:

Իրավապաշտպանը պնդում է՝ անգամ Ադրբեջանից հազարավոր կիլոմետրեր հեռու բնակվելով, անընդհատ զանգեր ու հաղորդումներ է ստանում հայրենիքից՝ ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների ու բանտարկյալների հանդեպ շարունակվող բռնությունների ու կոշտ ճնշումների վերաբերյալ:

«Այս ամենն արվում է համակարգված, այդ հանցանքների համար որևէ մեկն այդպես էլ պատասխանատվություն չի կրում», - ասում է հայտնի իրավապաշտպանը՝ հավելելով. - «Ցավոք, շատ դեպքերում համարժեք չի լինում նաև Արևմուտքի արձագանքը»:

«Պատճառները կարելի է երկար թվարկել, սակայն, այդ առթիվ շատ դիպուկ էր գրել ֆրանսիական «Լիբերասիոն»-ը մեր բռնապետի՝ Իլհամ Ալիևի՝ Փարիզ կատարելիք այցից առաջ: Հոդվածը վերնագրված էր՝ «Եվրամիություն-Ադրբեջան. բիզնեսը մարդու իրավունքներից կարևոր է», - ասում է Յունուսը։

«Ադրբեջանում չկա որևէ անկախ լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն, անգամ Ֆեյսբուքում իշխանություններին քննադատողներին ազատազրկում են՝ շինծու մեղադրանքներով», - փաստում է իրավապաշտպանը՝ զգուշացնելով, որ Արևմուտքը, եթե այսօր գործուն քայլեր չձեռնարկի, վաղը կարող է կանգնել շատ ավելի լուրջ խնդրի առջև»:

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, որոնք զարգացման երկու ճանապարհ ունեն՝ դեպի Ռուսաստան կամ Արևմուտք, Ադրբեջանն երրորդ ուղին ունի՝ հետխորհրդային այլ մահմեդական երկրների նման՝ դեպի իսլամացում: