Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկման Նյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBS Ավագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումը Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է «Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել Շիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով Մենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. Տուսկ Հեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահ Վեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումը

Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըՀրապարակվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. ՕվերչուկԼարսը փակ է բոլոր մեքենաների համարԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Օմանում. Աբբաս ԱրաղչիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներումԿասեցվել է «ՄԿՕԻԼ» ՍՊԸ- ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքի գործունեությունըԶելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվըՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված․ ՀովհաննիսյանՏեքստը մարտին, հանրաքվեն՝ ավելի ուշ․ Գալյանի վստահեցմամբ՝ ՀՀ նոր սահմանադրությունն այլ երկրների ցանկությունը չէԻրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներինԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. AxiosՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Թոփ-լուրեր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Բլումբերգ մեդիաընկերությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մարտիմեկյան» իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, և ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու և պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Այս մասին Bloomberg մեդիաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2rd.am-ը ներկայացրել է հարցազրույցից որոշ հատվածներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

- Մեղադրանք առաջադրելուց հետո տված հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ զարմացած չեք մեղադրանքի համար։ Ինչո՞ւ չզարմացաք։

- Որովհետև տեղի ունեցող իրադարձությունների ողջ կոնտեքստը խոսում էր այն մասին, որ այդ մարդիկ, իշխանության գալով, անպայման կփորձեն իրենց գործունեության ընթացքում այդ հարցին տալ առաջնահերթ նշանակություն։ Դրանից առաջ խորհրդարանական լսումներ էին տեղի ունեցել, հայտարարություններ, մեկնաբանություններ էին անում այդ հարցով։ Ակնհայտ էր, որ նրանք քայլեր են ձեռնարկում։

-Նկատի ունեք, որ դա ինչ-որ վենդետա, անձնական հա՞րց է:

-Իհարկե: Հաշվի առեք, որ վարչապետը մարտիմեկյան իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, և ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու և պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Մոտիվացիան այստեղ ակնհայտ է։

- Դուք հետ եկաք՝ ի պատասխան մղվող պայքարի։ Ըստ էության՝ Դուք վերադարձաք քաղաքականություն։ Ինչո՞ւ վերադարձաք։

-Ասում են, որ նախագահներն ընդհանրապես քաղաքականությունից չեն հեռանում։ Ես վերջին տասնամյակում պասիվ եմ եղել, հանդես եմ եկել տարին մեկ-երկու անգամ՝ գործող իշխանությանն ուղղված քննադատությամբ, ելույթ եմ ունեցել միայն այն հարցերով, որոնք հասարակական մեծ արձագանք էին առաջացնում, և ես իմ պարտքն էի համարում արտահայտել իմ դիրքորոշումն այդ հարցերի շուրջ: Դա, այսպես ասած, քաղաքական պասիվ մասնակցություն էր։ Սակայն այն, ինչ սկսեց տեղի ունենալ (ս.թ. մայիսից. խմբ.), ինձ շատ էր անհանգստացնում, և այստեղ անձնական հարց դրված չէ: Հարցը պետք է դիտարկել առավել լայն համատեքստում։

-Ի՞նչ նկատի ունեք՝ «լայն համատեքստ» ասելով։

-Ես Հայաստանի պետականության համար բավականին խնդրահարույց իրավիճակ եմ տեսնում` կապված այն փոփոխության հետ, հանուն որի ամեն ինչ սկսվեց մայիսին, և ինչը, փաստացի, կատարվում է այժմ: Խնդրահարույց այն հարցով, որ այս ամենը տեղի է ունենում շատ մեծ էյֆորիայի ալիքի տակ, որն ունի դրական և բացասական կողմ։ Դրականը մարդկանց «ազատագրվելն է», այսպես՝ զանգվածայնորեն հանդես գալն ընդդեմ բացասական երևույթների, որոնք երկրում տեղի էին ունենում: Սակայն դրա հետ միաժամանակ սա քաղաքական ամբողջ հարթակի դեֆորմացիա է և իսկապես վտանգավոր իրավիճակ` նոր մենաշնորհային իշխանության ձևավորման համար։

Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել։ Ի վերջո, թավշյա հեղափոխության ողջ իմաստը քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր։

Ես համարեցի, որ այդ իրավիճակում պետք է ձայն բարձրացնել, պետք է խոսել սեփական հայացքների մասին, պետք է փորձել օգնել այն գործընթացին, որը դիմակայում է նոր քաղաքական մենաշնորհի ձևավորմանը։

-Արդյո՞ք դա նշանակում է, որ Ձեր նպատակն ակտիվ քաղաքականություն վերադառնալն է՝ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը, գուցե խորհրդարանում, գուցե որպես վարչապետ, կամ լինել ընդդիմադիր առաջնորդ՝ քաղաքական համակարգում որոշ հավասարակշռություն ապահովելու համար։

-Ես ցանկանում եմ օգնել այդ հավասարակշռության ակտիվ ձևավորմանը։

-Ինչպե՞ս։

- Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում, դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է։
Ամենակարևորն ինձ համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած՝ չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի։

-Արդյո՞ք ինչ-որ անձնական զգացումներ ունեք պարոն Փաշինյանի հանդեպ։

- Պատկերացրեք՝ ես նրա հետ անգամ ծանոթ չեմ։ Ես նրա հետ երբեք չեմ հանդիպել, անձնապես նրան չեմ ճանաչում։ Հնարավոր է՝ նա եղել է ինչ-որ մամուլի ասուլիսների, բայց անգամ չեմ հիշում: Անձնական շփում մենք երբեք չենք ունեցել։

-Իսկ երբեք չե՞ք փորձել նրա հետ կապ հաստատել։

-Ոչ, երբեք։

-Նույնիսկ հիմա՞։

-Երբեք, այդ թվում՝ հիմա։

-Նա չի՞ փորձել կապվել Ձեզ հետ։

-Ես կարծում եմ՝ նրա մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ, և այդ ատելությունն այժմ արտահայտվում է տարբեր պետական ինստիտուտների գործունեության մեջ, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների։

-Ի՞նչ եք կարծում, այս ամենը ընդհանրապես և Ձեզ համար մասնավորապես ի՞նչ հանգուցալուծում կունենա:

- Բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները հասկանում են՝ որ գործող վարչապետը բավականին համոզիչ հաղթանակ կտանի (դեկտեմբերյան ընտրություններում – խմբ.) և ամենայն հավանականությամբ, կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության։ Դա կնշանակի, որ Հայաստանի պետականությունը մեծ խնդիրներ ունի։ Ի դեպ, մեր ամենամեծ հաջողությունները եղել են հենց այն ժամանակ, երբ խորհրդարանում կար խելամիտ տարանջատում, այսինքն՝ ոչ մի կուսակցություն չուներ խորհրդարանական մեծամասնություն, երբ ձևավորվել էին կոալիցիաներ, երբ բոլոր հարցերը քննարկվում էին այդ կոալիցիայի շրջանակում։ Խորհրդարանում միակուսակցական գերակշռության բոլոր դեպքերը Հայաստանի համար ցավալի ավարտ են ունեցել, և, ի դեպ, այն իշխանության
փոփոխությամբ, որը գերակշռում էր խորհրդարանում։

Այդպիսին էր 90-ականների սկզբին, այդպիսին էր իրավիճակը վերջին տարիներին՝ թավշյա հեղափոխությունից առաջ։ Դրա համար էլ, կրկնում եմ, դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կավարտվի իմ պատմությունը։ Չէի ուզենա գուշակություններ անել: Գիտե՞ք, այսպիսի քաղաքական գերակշռության պայմաններում, որը կարող է ձևավորվել, չեմ կարող գործնականում կանխատեսել երկրի դատական համակարգի վրա իշխանության ճնշման աստիճանը: Սա աննորմալ իրավիճակ է:

Ասեմ նաև քրեական գործի մասով. ինչպես ասաց իմ փաստաբաններից մեկը, այդ քրեական գործի ամենամեծ քննչական գաղտնիքը գործում անհեթեթությունների աներևակայելի թվաքանակն է: Դա պարզապես իրավական աղբ է, և ես չեմ կասկածում, որ կոնկրետ այդ գործը պարզապես հեռանկար չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգում, չնայած գոյություն ունեցող ճնշմանը, ամեն դեպքում, կարող է արդարացի որոշում լինել:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարդիկ շատ հակասական կարծիք ունեն Ձեր մասին։ Շատ մարդիկ ատում են Ձեզ, իսկ շատերը՝ հարգում։ Ինչո՞ւ կա այսպիսի խիստ տարանջատում։ Չկա մեկը, ով անտարբեր է։

-Ես երբեք չեմ փորձել հաճելի լինել մարդկանց, երբեք պոպուլիզմով չեմ զբաղվել։ Մեր քաղաքացիներն էմոցիոնալ են, նրանք սիրում են, որ ղեկավարը ևս էմոցիոնալ լինի, մշտապես հաճելի բաներ ասի, ցույց տա իր զգացմունքայնությունը։

Խառնվածքով ես այլ եմ, շատ կոնկրետ եմ կառավարման մեջ, մի քիչ չոր, սակայն, ինչպես ցույց են տվել իմ նախագահության տարիները, որոշումներ կայացնելու, իրագործելու, հետևողական լինելու հարցում՝ արդյունավետ։ Ճգնաժամային իրավիճակներում ինձ միշտ հաջողվել է գտնել ճիշտ ելքեր: Բացատրությունը, կարծում եմ, հենց այստեղ է։
Մարդիկ չեն հերքում, որ իմ նախագահության տարիներին սկսել են շատ ավելի լավ ապրել: Սակայն, կրկնում եմ, ես երբեք քայլեր չեմ արել, որպեսզի պաշտելի լինեմ։ Եվ չեմ կարծում, որ դա պարտադիր բաղադրիչ է հաջողակ պետական գործչի համար:

Հիշեցնենք նաև, որ հարցազրույցում երկրորդ նախագահը խոսել էր ՌԴ նախագահ Պուտինից ստացած ծննդյան շնորհավորանքի մասին, ինչպես նաև հայտարարել, էր չի մասնակցելու դեկտեմբերին կայանալիք ընտրություններին: