Վանաձորի նախկին քաղաքապետի քրոջ տան կողոպտիչները գրություն են թողել
Քրգործ է հարուցվել հոկտեմբերի 5-ին, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 3.11 շենքի բնակիչ, 60-ամյա Տիգրան Պապանյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Տ. Պապանյանը Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 16:30-ից մինչև 20:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դուռը կոտրելու միջոցով մտել են բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ:
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ գողը կամ գողերը տունը թալանելուց հետո դռան վրա գրություն են թողել. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ: Իսկ մենք գնում ենք դբա լավը»։ Մինչ ոստիկանների ու քննիչների ժամանումը, բնակարանատերերը՝ ծաղրի առարկա չդառնալու նպատակով, այդ գրությունը վերացրել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ թալանված բնակարանը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջը՝ Սուսաննա Դարբինյանին, ով Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրենն է, իսկ նրա ամուսինը՝ Վանաձորի քաղաքապետարանի նախկին ճարտարապետն է:


















































«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ