Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, 2018թ. հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք խորացող հետքեր:
Որոնողական աշխատանքների համար օգտագործվել է ծառայողական շուն, որը կարճ ժամանակում հայտնաբերել է սահմանախախտին: Սահմանապահները նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերել: Նախնական տեղեկություններով` սահմանախախտն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ սահմանը հատել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Ռուս սահմանապահները նրան հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ