Կարմիր գծերը կվերանա՞ն
Կարմիր գծերի եւ այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային բյուջե եւ դրանով խնդիրներ են լուծվում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Կարմիր գծերի եւ այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային բյուջե, եւ ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով։ Ես ասեցի՝ դուք համաձայն եք, էդ կարմիր գծերը հանենք, գումարները չհավաքենք եւ այդ գումարներով նախատեսված մանկապարտեզների վերանորոգումը չանենք, դուք ասեք։ Ես եւ մեր ավագանիները ուղղակիորեն կատարում ենք ժողովրդի կամքը։ Եթե ժողովուրդն ասում է՝ եկեք կարմիր գծերը հանենք, ասում եմ՝ խնդիր չկա, բայց քաղաքային բյուջեից էսքան գումար պակասեց, այսքան մանկպարտեզ քիչ ենք վերանորոգելու, օրինակի համար եմ ասում։Մենք ենք որոշողը, ուզում եք, գույքահարկերն էլ հանենք եւ չկարողանանք աղբահանություն, տրանսպորտ ապահովենք եւ այլն՞,-ասաց Հայկ Մարությանը։
Նա շեշտեց, որ հիմա ամեն ինչ փոխվել է եւ հավաքվող գումարները քաղաքային բյուջե են գնալու, ոչ թե ինչ-որ մեկի գրպանը։
«Այսինքն այս բոլոր գումարները եթե առաջ հավաքվում էր, գնում էր ինչ-որ մեկի գրպանը դա հիմա չի լինելու, հիմա գնալու է քաղաքային բյուջե եւ միայն մենք՝ Երեւանի բնակիչներս, որոշելու ենք՝ հավաքենք, թե՝ ոչ»,-ասաց Հայկ Մարությանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ