Վրաստանի նախագահի թեկնածուն հայերենով է դիմում վրացահայերին
Վրաստանի նախագահի թեկնածու, «Գիրչի» կուսակցության ներկայացուցիչ Զուրաբ Ջափարիձեն տեսանյութ է հրապարակել, որում հայերեն լեզվով դիմում է հայազգի հայրենակիցներին: «Հատուկ Ջավախքի հայերի համար», - այսպես է նա սկսում իր ուղերձը:
Վրաստանի թերևս ամենաէքսցենտրիկ քաղաքական գործիչը, ով երկրում մարիխուանայի ազատականացման և դրա օգտագործման ապաքրեականացման հարցի առաջին բարձրաձայնողներից է ու հայտնի է ոչ պոպուլյար հայտարարություններով՝ ինչպես օրինակ վրացական եկեղեցու հասցեին կոշտ քննադատությամբ, տեսանյութում նշում է, որ ինքը նաև առաջին վրաց քաղաքական գործիչն է, ով կփորձի Ջավախքի բարբառով զրուցել ջավախահայերի հետ:
«Ես նաև առաջին քաղաքական գործիչն եմ, ով ճիշտը կասի՝ երբեք ոչ ոք չի հետաքրքրվել ձեր խնդիրներով», - հայտարարել է Վրաստանի նախագահի թեկնածուն: «Չեմ խոստանում ո՛չ գազ, ո՛չ ճանապարհ, ո՛չ թոշակ, խոստանում եմ միայն ազատություն», - ասել է Ջափարիձեն:
Զուրաբ Ջափարիձեն ադրբեջանցի հայրենակիցներին էլ դիմել է ադրբեջաներենով:
Վրաստանի նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 28-ին:
Ջափարիձեն իր նախընտրական քարոզարշավը սկսել է աղմկահարույց քայլով՝ Pornhub կայքում տեղադրելով իր նախընտրական գովազդը:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից