Եվգենի Պետրոսյանը մտադիր է դուրս հանել Ելենա Ստեպանենկոյին շքեղ բնակարանից
Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը մտադիր է կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին, դուրս հանել բնակարան-թանգարանից: Rambler News Service-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է հումորիստի փաստաբան Սերգեյ Ժորինը:
«Հաջորդ քայլը Ստեպանենկոյին բնակարանից դուրս հանելն է», - ասել է փաստաբանը:
Նա նշել է, որ ներկա պահի դրությամբ բնակարան-թանգարանում ունեցվածքի գույքագրում է իրականացվել: Նրա խոսքով՝ արվեստի գործերից կորուստ չի գրանցվել, սակայն բնակարանում չեն հայտնաբերվել Ստեպանենկոյի մուշտակն ու անձնական զարդերը, որը չէր էլ նախատեսվում կիսել ամուսինների միջև:
Փաստաբանը հավելել է, որ առաջիկայում պատրաստ կլինի բնակարանում թանկարժեք իրերի գրանցման փաստաթուղթը, որը կներառի արվեստի գործերը, գրքերն ու սրբապատկերները:
Նա հայտնել է, որ Պետրոսյանին հաջողվել է հասնել Ստեպանենկոյի հաշիվների սառեցմանը:
Հիշեցնենք, որ Ստեպանենկոն ամռանը հայց էր ներկայացրել Պետրոսյանի հետ համատեղ ունեցվածքի բաժանման մասին: Պետրոսյանն էլ, իր հերթին, ամուսնալուծության պատասխան հայց էր ներկայացրել, դատարանը երկու հայցը մեկ դատավարությամբ է քննում:

















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում