Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել
Երգչուհի Սիրուշոն Instagram-ում այնքան էլ ակտիվ չէ, եւ ժամանակ առ ժամանակ նրա երկրպագուները հասցնում են կարոտել երգչուհուն եւ նրանից սպասել նոր հրապարակումների: Իսկ տեղադրած լուսանկարների եւ կատարած գրառումների միջոցով երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր համերգային շրջագայությունները, իրականացվող եւ սպասվելիք նախագծերը։
Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա առօրյա, գեղեցիկ, սպորտային հագուստով եւ կոշիկներով է։ Երգչուհին իր տեղադրած հմայիչ լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել, սակայն նա օգտագործել է «Դեպի Լիոն, համերգ» անգլալեզու հեշթեգերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրուշոն օրերս իր երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը՝ «301» երգի հիման վրա: Երգը Սիրուշոյի «Արմատ» ձայնասկավառակից է: Երգչուհին այն կատարել էր մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում կայացած տոնական համերգի ժամանակ: Տեսահոլովակը ներկայացնում է տվյալ կատարման տեսագրությունից հատվածներ:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան