Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը Երևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցում Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ

S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարըԵրևանը կարևորում է Կիևի հետ աճող կապերը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային անկախության օրվա առթիվԵրևանն ազատ է ՀԱՊԿ-ն լքելու որոշում կայացնելու հարցումՉինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիԱռաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղ
Ավտո

Ոչ ոք չի ասել, որ հոկտեմբերի 1-ից այդ արգելքը կվերանա

 

Մեկ շաբաթ առաջ աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի դիմաց` պահանջելով չեղյալ հայտարարել աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան ներկրելու արգելքը։

Բողոքողները նշել են, որ մի քանի հազարի հասնող աջ ղեկով ավտոմեքենաներ կան Վրաստանում, որոնք պետք է, հոկտեմբերի 1-ից հետո մտնեին Հայաստան: Սակայն նրանք իրազեկված չեն եղել, որ անցյալում ընդունած արգելքն անժամկետ է եղել եւ գործողության հստակ ժամկետներ չի սահմանել։ Այսինքն, ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը արգելելը չի նշանակում, որ հոկտեմբերի 1-ից հետո հնարավոր է աջ ղեկով մեքենա ներկրել:

«Իմ կարծիքով՝ հարցի ճիշտ լուծման տարբերակն այն կլիներ, որ քաղաքացիները մինչեւ մի բան նախաձեռնելը ուսումնասիրեին այդ դաշտը ու չնախաձեռնեին գնալ եւ մեքենաներ բերելը»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

- Պարոն Փամբուխչյան, քաղաքացիները բողոքում են, որ աջ ղեկով մեքենա ներկրողները, հույս ունենալով, որ հոկտեմբերի 1-ից ներկրման արգելքը վերանալու էր, մի քանի հազարի հասնող մեքենաներ են ներկրել, որոնք Վրաստանի սահմանում են մնացել: Արդյո՞ք այդքան շատ մեքենաներ կան եւ եթե կան, տրանսպորտի նախարարությունն ինչպե՞ս է այդ խնդրին պատրաստվում լուծում տալ:

- Արգելքը ոչ թե հոկտեմբերից 1-ից է գործում, այլ ապրիլի 1-ից: Հոկտեմբերի 1-ը ժողովրդի մեջ գցած խոսակցություն է, ոչ ոք չի ասել, որ հոկտեմբերի 1-ից այդ արգելքը կվերանա: Ինչ-որ քանակի մեքենաներ կան: Քննարկումներ գնում են:

- Իսկ այն տարբերակը, որը քննարկվել է՝ գալ եւ Հայաստանում ղեկը փոխել, դա ինչո՞ւ չի թույլատրվում:

- Դա էլ անվտանգության մեծ ռիսկեր է պարունակում: Ներկրողները նույնպես փաստում են, որ ղեկային համակարգը փոխելը առաջացնում է բարձր անվտանգության ռիսկեր: Հիմա, եթե ժողովրդին բարձր ռիսկայնությամբ մեքենաներ մատուցենք եւ վաղը մյուս օրը վթարներ լինեն, մենք ենք մնալու պատասխանատվության տակ:

- Օրենսդրական այս քիչ հնարավորությունների պարագայում հարցի լուծման ի՞նչ օպտիմալ տարբերակներ ունեք:

- Իմ կարծիքով՝ հարցի ճիշտ լուծման տարբերակն այն կլիներ, որ քաղաքացիները մինչեւ մի բան նախաձեռնելը ուսումնասիրեին այդ դաշտը ու չնախաձեռնեին գնալ եւ մեքենաներ բերելը: Ստեղծված իրավիճակը մի փոքր պատային է դառնում եւ մենք փորձում ենք ինչ-որ բան անել:

- Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ հնարավոր է անգամ փոփոխված ղեկային համակարգով մեքենաների ներկրումը արգելվի: Այդպիսի քննարկումներ իրականացվո՞ւմ են:

- Քանի որ մենք պատասխանատու ենք տրանսպորտի քաղաքականության համար, ես անձամբ չեմ ուզում վերցնել այն պատասխանատվությունը, որ երկրում պետական մակարդակով թույլատրվի այնպիսի գործողություններ, որոնք հետագայում պատուհաս են դառնալու քաղաքացիների համար: Սրանք, իհարկե, վերջնական տարբերակներ չեն, բայց ամեն դեպքում մենք շատ ակտիվ հետեւում ենք այդ իրադրությանը:

armtimes.com