Դատարանը կալանք է դրել Ստեպանենկոյի հաշիվների վրա
Դատարանը երգիծաբան Եվգենի Պետրոսյանի եւ նրա կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի ընթացող ապահարզանի գործի շրջանակներում կալանք է դրել Ստեպանենկոյի հաշիվների վրա։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Մեր միջնորդությամբ դատարանը կալանքի տակ է դրել Ստեպանենկոյի առկա հաշիվները։ Մեր ընդդիմադիրներին կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղ ճանապարհով ավարտին հասցնել ապահարզանի այս գործընթացը եւ դադարել ավելորդ լարվածություն ստեղծել ինչպես իրենց այնպես էլ միլիոնավոր հանդիսատեսի համար», - ասել է Պետրոսյանի փաստաբանը։
Աղբյուրների հաղորդմամբ խոսքը գնում է ռուսական բանկերում առկա ռուբլով եւ այլ արտարժույթներով հաշիվների մասին։
«Խոսքը տասնյակ միլիոնավոր ռուբլիների մասին է», - մանրամասնել է աղբյուրը։
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 11-ին։
Հիշեցնենք, որ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով իր տարիքից բավականաչափ մեծ է երեւում: Ասում են, որ երիտասարդ սիրուհուն ծեր երգիծաբանը նվիրել է երկու բնակարան:


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան