Սաուդյան Արաբիայի արքայազնը Թուրքիային թույլ է տվել դեսպանատունը խուզարկել լրագրողի անհետացման պատճառով
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը պատրաստ է Թուրքիայի իշխանություններին թույլ տալ խուզարկել Անկարայում սաուդյան դեսպանատունը՝ ապացուցելու համար, որ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշկաջին չի գտնվում դեսպանատան տարածքում: Նա այս մասին ասել է Bloomberg գործակալության հետ հարցազրույցում:
«Հաստատությունը սուվերեն տարածք է, բայց մենք թույլ կտանք նրանց մտնել եւ անել այն ամենն, ինչ ուզում են»,- հայտարարել է արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը: «Մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- հավելել է գահաժառանգ արքայազնը:
The Washington Post պարբերականի լրագրողը՝ Սաուդյան Արաբիայի հպատակ Ջամալ Հաշկաջին հոկտեմբերի 2-ին Ստամբուլում գնացել էր Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան փաստաթղթեր ձեւակերպելու: Նրա հարսնացուին չէին թույլատրել շենք մտնել, իսկ 5 ժամ հետո նրան հայտնել են, թե Ջամալն արդեն գնացել է: Ավելի ուշ նա հայտնել էր, որ այս տեղեկությանը չի հավատում եւ չգիտի, թե ներկայումս լրագրողը որտեղ է գտնվում:
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպան Վալիդ Աբդել Քարիմ ալ Հարիջին, ում Թուրքիայի ԱԳՆ էին կանչել, հայտարարել էր, թե լրագրողի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի: Մինչդեռ Արաբական լրատվամիջոցների թուրքական ասոցիացիայի (որի անդամն էր Հաշկաջին) նախագահ Թուրան Քըլաքչըն «Դեմիրորեն» գործակալությանը հայտնել էր, որ սաուդյան կողմն իբր այլ երկրներում զբաղվել է ընդդիմադիրների առեւանգմամբ: Նրա խոսքով՝ այդպիսի միջադեպեր են եղել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում:
Հաշկաջին հայտնի է Էր Ռիադի ներկայիս քաղաքականության քննադատական արտահայտություններով: 2017 թվականին նա լքել էր հայրենիքը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Լրագրողը մշտական հիմունքներով հոդվածներ էր գրում The Washington Post-ի համար, որոնցում վերլուծում էր Սաուդյան Արաբիայի իրավիճակը եւ երկրի արտաքին քաղաքականությունը՝ լռության չմատնելով իշխանությունների գործունեության խնդրահարույց ուղղությունները եւ քննադատելով Էր Ռիադին:
Նախկինում նա եղել է սաուդյան Al-Watan պարբերականի գլխավոր խմբագիրը, ինչպես նաեւ ղեկավարել է սաուդցի բիզնեզմեններից մեկին պատկանող ու Բահրեյնում բազավորված Al-Arab հեռուստաալիքը:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից