Մենք ականատեսն ենք այլատյացության, ռասիզմի մտահոգիչ աճի. Անտոնիո Գուտերեշ
Մենք ականատեսն ենք ծայրահեղականության, այլատյացության, ռասիզմի եւ մահմեդականների դեմ ատելության մտահոգիչ աճի: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Նրա ուղերձում ասվում է.
«Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հոլոքոստի՝ մարդկային պատմության ընթացքում նմանը չունեցող ողբերգության զոհերին։
Աշխարհը պարտականություն ունի՝ հիշելու, որ Հոլոքոստը հրեա ժողովրդին եւ բազմաթիվ այլոց վերացնելու համակարգային փորձ էր։
Վտանգավոր սխալ կլիներ Հոլոքոստը համարել սոսկ մի խումբ հանցագործ նացիստների խելացնորության հետեւանք։ Հակառակը, Հոլոքոստը գագաթնակետն էր հրեաների դեմ ուղղված ատելության, խտրականության եւ նրանց քավության նոխազ դարձնելու դարաշրջանի։ Երեւույթ, որն այժմ կոչում ենք հակասեմիտականություն։
Ցավոք, հակառակ մեր վճռականության, հակասեմիտականությունը շարունակում է բարգավաճել։ Մենք ականատեսն են նաեւ ծայրահեղականության, այլատյացության, ռասիզմի եւ մահմեդականների դեմ ատելության մտահոգիչ աճի։ Իռացիոնալությունն ու անհանդուրժողականությունը վերադարձել են։
Սա ամբողջովին հակասում է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված համընդհանուր արժեքներին։
Մենք երբեք իրավունք չունենք լռելու կամ անտարբեր լինելու, երբ տառապում են մարդկային էակները։
Մենք միշտ պետք է պաշտպանենք խոցելիներին եւ կեղեքիչներին կանգնեցնենք արդարադատության առջեւ։
Եվ, ինչպես ընդգծում է այս տարվա թեման, ավելի լավ ապագան կախված է կրթությունից։
20-րդ դարի սարսափներից հետո, 21-րդ դարում տեղ չպիտի ունենա անհանդուրժողականությունը։ Երաշխավորում եմ ձեզ, որ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ լինելու եմ հակասեմիտականության եւ ատելության բոլոր այլ ձեւերի դեմ պայքարի առաջնագծում։
Եկեք կառուցենք բոլորի համար արժանապատվություն եւ հավասարություն երաշխավորող ապագա՝ հենց այդպիսով հարգելով հիշատակը Հոլոքոստի զոհերի, որոնք երբեք թույլ չեն տա մոռանալ իրենց։


















































Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...