Մարտի 8-ն Իտալիայում նշում են զանգվածային գործադուլով
Մարտի 8-ին նշվող կանանց միջազգային օրն Իտալիայում համարվում է ոչ թե գարնանային տոն, այլ կանանց իրավունքների համար պայքարի օր: Մայրաքաղաք Հռոմում խտրականության ու բռնության ցանկացած ձեւի դեմ մեծ հանրավավաք է տեղի ունենում, հաղորդում է <<ՏԱՍՍ>-ը:
Ինչպես զգուշացնում են ոստիկանությունում՝ երթի պատճառով քաղաքի կենտրոնում փակվել են մի շարք կարեւոր երթուղիներ:Հռոմի բնակիչների հատկապես մեծ անհարմարություններ կարող են պատճառել այսօր հասարակական տրանսպորտի ոլորտում աշխատակիցների 24-ժամյա գործադուլը:
Ինչպես նշում են ակցիային աջակցող արհմիությունները՝ մարտի 8-ին չի աշխատում մետրոն, հնարավոր են ցամաքային տրանսպորտի խափանումներ, ինչպես նաեւ մերձքաղաքային գնացքների չեղարկում: Բացի այդ, գործադուլի մասին է հայտարարվել նաեւ մի քանի դպրոցներում ու բժշկական հաստատություններում.
Արհմիությունների ներկայացուցիչներն այս օրն անվանել են «համերաշխության օր»:
Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւ Ասպենինյան թերակղզու այլ քաղաքներում՝ Միլանում,Նեապոլում եւ այլն:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...