Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանին մեղադրել է «ադրբեջանական հողերի օկուպացիայի մեջ»
Ադրբեջանցի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիեւը Ռուսաստանին մեղադրել է «ադրբեջանական հողերի օկուպացիայի մեջ»։ Իր առանձնահատուկ կարծիքն ադրբեջանցի պատգամավորը հայտնել է Միլի մեջլիսի նիստին։
«Մեր հողերը Ռուսաստանն է օկուպացրել»,–հայտարարել է Հասանգուլիեւը՝ առաջարկելով օրինագիծ մշակել օկուպացված հողերի մասին։ Պատգամավորի խոսքով՝ օկուպացված տարածքների բնական ռեսուրսներն են շահագործվում։
Գուդրատ Հասանգուլիեւը համոզված է՝ ադրբեջանական հողերը օկուպացրել է ոչ թե Հայաստանը, այլ ՌԴ–ն. «Հաճախ են ասում, որ Ադրբեջանը չի կարող Հայաստանի հետ մրցել։ Մեր հողերը օկուպացրել է Ռուսաստանը։ Որքան էլ մեր ռազմական ներուժն ավելացնենք, չենք կարող ազատագրել մեր հողեր, քանի դեռ ՌԴ–ն ռազմական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։ Իսկ այդ երկրների ռազմական համագործակցությունը կարող է մեր նոր հողերի կորստի պատճառ դառնալ»,–հայտարարել է պատգամավորը։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից