Եվրոպացի երիտասարդներն արմատականների ամենամեծ ֆանատներն են
Եվրոպայում գոյություն ունի ընդունված տեսակետ՝ իբրեւ տարեց մարդիկ ընտրում են պոպուլիստական ու ԵՄ-ի հանդեպ քննադատաբար տրամադրված կուսակցություններն ու արդյունքում ապագայից զրկում եվրոպական երիտասարդությանը, որը իբրեւ հիացած է միասնական Եվրոպայով։ Բայց եվրոպական խոշոր երկրներում հասարակական կարծիքի հարցումներն ու հետազոտությունները բոլորովին այլ պատկեր են վերհանում, գրում է Die Welt-ը։
Օրինակ անցած տարի Սաքսոնիա Անխալտ դաշնային հողում լանդթագի ընտրությունների ժամանակ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը լավ արդյունք էր գրանցել հենց երիտասարդ ընտրողների շնորհիվ։ 18-ից 25 տարեկան ընտրողների 26 տոկոսի շնորհիվ կուսակցությունը դարձել է ամենաազդեցիկ քաղաքական ուժը տարիքային այդ կատեգորիայում։Այսպիսով, կուսակցությունը 10 տոկոսով առաջ է ր անցել Քրիստոնյա- դեմոկրատական միությունից։ Փորձագետները վստահ են, որ վճռորոշ դեր է կատարել վատ տնտեսական իրավիճակը տվյալ տարածաշրջանում։ Բայց գերմանական մյուս դաշնային հողերում էլ իրավիճակը շատ չի տարբերվում ու «որքան տարիքով մեծ է ընտրողը, այդքան հաճախ է ընտրում «Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը» համոզմունքը ոչ միշտ է ճիշտ։ Մասնավորապես Մեկլենբուրգ Պոմերանիա դաշնային հողում, որտեղ նույնպես տնտեսական վիճակը լավ չէ, 2016-ին այդ կուսակցությունը երիտասարդ ընտրողներից ստացել էր 15 տոկոս ձայն, ընդ որում բոլոր մյուս տարիքային կատեգորիաներում նրա օգտին է քվեարկել 21 տոկոսը։
Ապրիլի վերջին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են ու երիտասարդների շրջանում բացարձակ ֆավորիտ է աջ արմատականների թեկնածու Մարին Լը Պենը, որը հավաքում է երիտասարդների ձայների 34 տոկոսը, կրկնակի շատ, քան Էմանուել Մակրոնն ու Ֆրանսուա Ֆիյոնը, որոնք երիտասարդ ընտրողներից 18-ական տոկոս են ստանում։ «Շատ երիտասարդների գրավում է Լը Պենի խոստումը՝ մեկուսացման քաղաքականության շնորհիվ մեծ քանակության աշխատատեղեր ստեղծել»,- վստահեցնում է Բեռլինի Ազատ համալսարանի ընտրությունների հարցերով փորձագետ Կարսթեն Կոշմիդերը։
Իսկ ահա Հոլանդիայում ընտրությունները կանցնեն արդեն մարտի 15-ին, ու 18-25 տարեկանների տրամադրությունը վերջերս ուժեղ թեքվել է դեպի աջ։ Հատկապես պոպուլյար է Գերտ Վիլդերսի «Ազատության կուսակցությունը» ։ Երկու վերջին հարցումների արդյունքներով՝ երիտասարդների մինչեւ 27 տոկոսը մտադիր է ձայնը տալ այդ կուսակցությանը։
Իտալիայում Բեպպե Գրիլլոյի «Հինգ աստղերի շարժումը» նույնպես պոպուլյար է երիտասարդների շրջանում։
Պարբերականի կարծիքով նույնատիպ իրավիճակ է նաեւ Լեհաստանում։ Վերջին ընտրությունները ցույց են տվել, որ լեհական «Իրավունք ու արդարություն» կուսակցությունը, որը դեմ է ԵՄ-ին, պոպուլյար է հատկապես երիտասարդների շրջանում։ 2015-ի նախագահական ընտրություններին այդ կուսակցության թեկնածու Անջեյ Դուդուի օգտին է քվեարկել 18-25 տարեկանների մոտ 60 տոկոսը։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...