ՄԱԿ Գլխավոր քարտուղար․ Տղամարդկանց շովինիզմը թույլ չի տալիս իրավահավասարություն ապահովել
Տղամարդկանց ու կանանց պատմականորեն ձեւավորված ոչ իրավահավասար դրությունը այսօր որոշ երկրներում խորանում է ու հանգեցնում գենդերային հողի վրա խտրականությունների աճին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, կոչ անելով վերջ տալ կանանց դուրս մղելու պրակտիկային։
«Կանանց միջազգային օրը եկեք խոստանանք անել հնարավոր ամեն ինչ արմատացած նախապաշարումները հաղթահարելու, գենդերային հավասարությունը խրախուսելու ու կանանց իրավունքներն ու հնարավորությունները ընդլայնելու համար»,- ասել է Անտոնիու Գուտերեշը Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։
Նա շեշտել է, որ ամբողջ աշխարհում ավանդույթների, մշակութային արժեքների ու կրոնի հիմունքների խեղաթյուրումը հանգեցնում է կանանց իրավունքների սահմանափակմանը, սեքսիզմի տարածմանն ու կնատյացությանը։
Այսօր շատ կանայք կիբերտարածքում ու իրական կյանքում հետապնդվում են ու ոտնձգությունների ենթարկվում։ Ծայրահեղականներն ու ահաբեկիչները հաճախ իրենց գաղափարախոսությունը կառուցում են կանանց ու աղջիկներին ենթարկեցնելու, սեռական ու գենդերային բռնության, ամուսնություններ պարտադրելու ու փաստացի ստրկացման գաղափարի վրա։
ՄԱԿ ղեկավարի խոսքով այսօր կանայք դեռ պատշաճ չափով ներկայացած չեն քաղաքականության մեջ, ինչի համար նա մեղավոր է համարում «տղամարդկանց շովինիզմը»։
Անտոնիու Գուտերեշը խոստացել է ապահովել կանանց ավելի լայն մասնակցություն խաղաղության ու անվտանգության պահպանման ոլորտներին։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...